воскресенье, 15 октября 2017 г.

Հայաստանում բեռնատար ավտոմեքենաներ կարտադրվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադրի հավանությանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրվեց:

среда, 11 октября 2017 г.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Լուսինե Սարգսյան 
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի 
Տնտեսագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս

Մրցունակ ազգային ինովացիոն համակարգի ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը հատուկ է ոչ բոլոր երկրերին: Դրա համար անհրաժեշտ է ունենալ մշակված հաջորդական քայլերի սխեմա կամ ճանապարհային քարտեզ: Դեռ ավելին, առանձին մոդելներով առաջնորդվելը դեռևս չի երաշխավորում, որ կոնկրետ երկրի փորձին հետևելով, կարելի է հասնել հաջողության: Այս առումով անառարկելի է մի փաստ, Հայաստանում գործուն ազգային ինովացիոն համակարգ ունենալը հրատապ անհրաժեշտություն է, քանի որ առանց դրա ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները մշուշոտ են և լի սպառնալիքներով, մասնավորապես, գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ միավորերը և ենթակառուցվածքները իրենց ձևավորման և զարգաման ճանապարհին կարող են կորցնել առկա մրցակցային առավելությունները: Փաստ է, որ նորարական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նպաստավոր ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի առկայությամբ: Հայաստանում նորարական գործունեության աջակցմանն ուղղված օրենսդրական դաշտի վերլուծությունը

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ


Գտնվելով գիտելիքահենք տնտեսության պայմաններում, անհարժեշտություն է առաջանում տնտեսությունն ամբողջովին դիտարկել այդ համատեքստում, ընդգրկելով նաև տարածքային տնտեսությունը։
Գաղտնիք չէ, որ այսօր տարածքային տնտեսության զարգացումն ամբողջ աշխարհում հանդիսանում է գերակա ուղություն։ Բացառություն չէ նաև ՀՀ-ն։
2011թ. Կառավարության արձանագարության մեջ հստակ նշվում է. <<Տարածքային զարգացման անհամաչափություններն այս կամ այն չափով բնորոշ են բոլոր երկրներին։ Դրանք պայմանավորված են աշխարհագրական, բնակլիմայական, ժողովրդագրական և տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունեցող այլ գործոններով։ Տարածքային զարգացման անհամաչափությունների խորացումը բնորոշ է հատկապես զարգացող և անցումային տնտեսութ-յամբ երկրներին։ Զարգացման այս փուլում մեր երկրի համար հատկապես կարևորվում է այնպիսի քաղաքականության մշակումն ու կիրառումը, որը ոչ միայն չի խորացնում զարգացման անհամաչափությունները, այլ նաև տարածքների համաչափ զարգացում է ապա-հովում >>: Իսկ ԳՀՏ-ն այսօր հանդիսանում է այն լավագույն և միգուցե միակ տարբերակը,

вторник, 10 октября 2017 г.

Հայաստանում «Հորիզոն-2020»-ի շրջանակներում նոր գրասենյակ կբացվի

Картинки по запросу horizon 2020Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:

среда, 31 мая 2017 г.

Կրթության և Գիտության վրա կատարված ծախսեր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 

Картинки по запросу money and knowledge2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 128,539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 տոկոսով պակաս քան 2016թ.: 
Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի. Հանրակրթության ոլորտին, որի գծով 2017 թ. նախատեսվել է 77,423.3 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 463.7 մլն դրամ կամ 0.6 տոկոս: «Ներառական կրթություն» ծրագրին. 2017 թ. նախատեսվել է

вторник, 4 апреля 2017 г.

ԱՄՆ և գիտելիքահենք տնտեսությունը

Գիտելիքահենք տնտեսության մասշտաբներն ու նվաճումներն ակնառու են ԱՄՆ-ում: 1980-ականների սկզբում ողջ արդյունաբերական Ամերիկայում գործարաններ փակվեցին: Աշխատանքից զանգվածային ազատումների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ <<ծխնելույզի>> արդյունաբերության ճյուղերից դուրս մղվեցին: 1990թ. կեսերին այս տեղահանումները հաղթահարվեցին, կորուստները վերացվեցին: ԱՄՆ-ում գործազրկությունը 5%-ից ցածր էր, հատկապես՝ բարձր տեխնոլոգիայի ոլորտում: Տեղեկատվությունն ու ծառայությունները կազմում էին նոր աշխատատեղերի կեսը: Տնտեսության՝ փոփոխությանը հարմարվելու Յոզ. Շումփեթերի <<ստեղծարար կործանում>> հասկացության բառացի կիրառմամբ Միացյալ Նահանգները կորցրեցին

вторник, 14 марта 2017 г.

Ելք դաշինք 2017թ. Ազգային ժողովի նախընտրական ծրագիր

ԵԼՔ դաշինքի ծրագիր

 Փոքր և միջին ձեռնարկատիրություն 

ա) Տարեկան մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով. ընդ որում կսահմանվի եռաստիճան համակարգ՝ մինչեւ 150 միլիոն դրամ շրջանառություն, մինչեւ 300 միլիոն դրամ շրջանառություն, մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն, եւ նշված սանդղակում առավել մեծ շրջանառություն ունեցող ընկերությունների համար կսահմանվի շրջանառության նվազ դրույքաչափ: Ընկերությունները հնարավորություն կունենան ընտրել Շրջանառության հարկով կամ ԱԱՀ-ով հարկման դաշտում աշխատելու միջեւ: 
բ) Կներդրվի ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով: Բիզնես օմբուդսմենը, սերտ համագործակցելով ՓՄՁ-ների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների հետ, անընդհատության ռեժիմով կընդունի ՓՄՁ-ներից ստացվող բողոքները պետական մարմինների հարուցած խոչընդոտների, մրցակցության խաթարման, կոռուպցիոն երևույթների վերաբերյալ և կպաշտպանի ՓՄՁ շահերը: 
գ) Մինչև 20 քմ ՓՄՁ կրպակների համար կսահմանվի հաստատագրված վճար: 
դ) Մաքսազերծման հսկիչ գները կվերացվեն և մաքսազերծ- ման հիմքում կդրվեն հաշիվ ապրանքագրերը և տվյալ ապրանքի գների մասին համացանցում առկա տեղեկատվությունը: 

 Կրթություն և գիտություն