Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:
Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81.6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81.2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ուրբաթ ընկերության բաժնետոմսերը 2.4 տոկոսով գնաճ են գրանցել:
Վարկանշային աղյուսակի առաջատարները նախկինի պես Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որոնց կարողությունները կազմում են 142 և 94.2 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:
Այսպիսով, առաջատար եռյակում տեղ են գտել բացառապես ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարները:
Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ տասնամյակ առաջ առաջատարների շարքերում էին միայն ներդրողները և բնական ռեսուրսներ օգտահանողները, այսօր արդեն ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են ինովացիոն ոլորտի հսկաները:

Комментариев нет:
Отправить комментарий