Показаны сообщения с ярлыком ԳՏ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳՏ. Показать все сообщения

четверг, 19 октября 2017 г.

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել. նախարար

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սա տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետության աջակցության մասին» օրենքի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Փոքր եւ միջին սթարթափերը բոլոր հարկերից (բացի աշխատակիցների եկամտահարկից) ազատվել են 3 տարով, իսկ օրենքը գործում էր մինչեւ 2020 թվականը: Այնուհետեւ՝ 2017-ի սկզբին, արտոնությունները երկարացվեցին մինչեւ 5 տարի, իսկ դրանց վերջնաժամկետը չեղյալ համարեցին:

среда, 11 октября 2017 г.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ


Գտնվելով գիտելիքահենք տնտեսության պայմաններում, անհարժեշտություն է առաջանում տնտեսությունն ամբողջովին դիտարկել այդ համատեքստում, ընդգրկելով նաև տարածքային տնտեսությունը։
Գաղտնիք չէ, որ այսօր տարածքային տնտեսության զարգացումն ամբողջ աշխարհում հանդիսանում է գերակա ուղություն։ Բացառություն չէ նաև ՀՀ-ն։
2011թ. Կառավարության արձանագարության մեջ հստակ նշվում է. <<Տարածքային զարգացման անհամաչափություններն այս կամ այն չափով բնորոշ են բոլոր երկրներին։ Դրանք պայմանավորված են աշխարհագրական, բնակլիմայական, ժողովրդագրական և տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունեցող այլ գործոններով։ Տարածքային զարգացման անհամաչափությունների խորացումը բնորոշ է հատկապես զարգացող և անցումային տնտեսութ-յամբ երկրներին։ Զարգացման այս փուլում մեր երկրի համար հատկապես կարևորվում է այնպիսի քաղաքականության մշակումն ու կիրառումը, որը ոչ միայն չի խորացնում զարգացման անհամաչափությունները, այլ նաև տարածքների համաչափ զարգացում է ապա-հովում >>: Իսկ ԳՀՏ-ն այսօր հանդիսանում է այն լավագույն և միգուցե միակ տարբերակը,

вторник, 4 апреля 2017 г.

ԱՄՆ և գիտելիքահենք տնտեսությունը

Գիտելիքահենք տնտեսության մասշտաբներն ու նվաճումներն ակնառու են ԱՄՆ-ում: 1980-ականների սկզբում ողջ արդյունաբերական Ամերիկայում գործարաններ փակվեցին: Աշխատանքից զանգվածային ազատումների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ <<ծխնելույզի>> արդյունաբերության ճյուղերից դուրս մղվեցին: 1990թ. կեսերին այս տեղահանումները հաղթահարվեցին, կորուստները վերացվեցին: ԱՄՆ-ում գործազրկությունը 5%-ից ցածր էր, հատկապես՝ բարձր տեխնոլոգիայի ոլորտում: Տեղեկատվությունն ու ծառայությունները կազմում էին նոր աշխատատեղերի կեսը: Տնտեսության՝ փոփոխությանը հարմարվելու Յոզ. Շումփեթերի <<ստեղծարար կործանում>> հասկացության բառացի կիրառմամբ Միացյալ Նահանգները կորցրեցին

пятница, 24 февраля 2017 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Սոս Խաչիկյան, տ. գ. թ., դոցենտ


Տարածքային տնտեսությունների զարգացման դերն ու նշանակությունը հասարակական կյանքում և հանրային կառավարման համակարգում աստիճանաբար դառնում է ավելի մեծ: Դա պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ զարգացած տնտեսա- կան կենտրոնների և թույլ զարգացած տարածքների միջև փոխհարաբերություններն այժմյան գլոբալ տնտեսության պայմաններում պահանջում են առավել համակարգված գործողություններ, որի համար տարածքային տնտեսությունները պետք է ապահովեն համապատասխան չափանիշներ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պետության հանրային կառավարման համակարգում տնտեսության տարածքային զարգացումը դնել ավելի բարձր մակարդակի վրա: Մյուս կողմից, ակնհայտ է, որ նույնիսկ գլոբալ տնտեսության պայմաններում որոշակի տարածքում գտնվող տնտեսական սուբյեկտները փոխհարաբերություններ են ձևավորում հիմնականում միմյանց միջև: Այդ հարաբերությունների հիմքում գտնվում են ոչ միայն տնտեսական կամ աշխարհագրական, այլև մարդկային և սոցիալական գործոններ: Այսինքն` տնտեսա- կան հարաբերությունների հիմքում տնտեսական գործոններից բացի կարևոր նշանակություն ունեն մարդկանցով պայմանավորված փոխհարաբերություններ` հիմնված որոշակի արժեհամակարգերի վրա: Իսկ տարբեր տարածքներում քանի որ գործում են տարբեր արժեհամակարգեր, ապա որոշակի տարածքի զարգաց- ման համար կարևոր նշանակություն է ստանում սոցիալական կապիտալի դերը: 

пятница, 12 августа 2016 г.

Forbes. աշխարհի IT-միլիարդատերերի կարողությունը վերջին տարում աճել Է 6%-ով

Աշխարհի IT ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով՝ մինչեւ 892 մլրդ դոլար: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է Forbes գործարար հրատարակության՝ օգոստոսի 10-ին հրապարակված վարկանիշից:

понедельник, 20 июня 2016 г.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Շարունակելով գիտելիքահենք տնտեսությանը նվիրված հոդվածաշարը, ստորև ներկայացված է ՀՀ կրթական համակարգի զարգացման միտումները: Կրթական համակարգը այն հիմնական շարժիչ ուժերից է, որոնք պետք է ապահովեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը ՀՀ-ում:

Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն եւ ավանդույթներ: Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատեւման պատվարը եւ առաջընթացի գրավականը:

среда, 1 июня 2016 г.

Գիտելիքահենք տնտեսությունը որպես զարգացման այլընտրանք:

ՀՀ վերջի տնտեսական, քաղաքական և ռազմական իրավիճակները ստիպեցին տարբեր մակարդակներում քննարկել և բացահայտել ՀՀ տնտեսական ներուժը և ընդհանրապես ՀՀ զարգացման հեռանկարները և նրա առջև ծառացած խնդիրները:
Ցավոք քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին ավելի շատ բացթողումներ և թերացումներ քան դրական կողմեր: Ինչևիցէ, պետք է անցյալից քաղել դասեր և ավելի հստակ և խելամտորեն շարժվել առաջ: