Показаны сообщения с ярлыком Հարցազրույց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հարցազրույց. Показать все сообщения

четверг, 19 октября 2017 г.

Անշարժ գույքի շուկայում գների անկումը նախաճգնաժամային ազդակ է. Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է  որպես նախաճգնաժամային ազդակ: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը հաստատեց՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել  և դեռ ավելին՝ գերազանցել է 10 տարվա նվազագույն մակարդակը:  

«Անշարժ գույքի շուկան, ընդհանրապես, դիտարկվում է որպես ինդիկատոր, որը բնակչության և՛ սպառողական վիճակի, և՛ գնողունակության, և՛ ընդհանրապես ավելի լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկն է: Այդ տեսանկյունից` սա դիտարկվում է որպես նախաճգնաժամային ցուցանիշ, այսինքն՝ այս շուկայի ազդակները, որպես այդպիսին, նախաճգնաժամային ազդակներ են»,-ասաց նա: