понедельник, 5 октября 2015 г.

Գիտություն և տնտեսություն

Այսօր բուռն  կերպով  քննարկվում  է  գիտելիքահենք  տնտեսության   զարգացման  և  նրա առանձնահատկությունների  մասին:  Ոմանց  մոտ  գիտելիքահենք տնտեսությունը  մեծ հնարավորությունների  փուլ  է,  ոմանց  մոտ  անհեռանկարային  տնտեսություն:  Ինչևէ,  չենք փորձի  ոչ  մեկի  կարծիքը  պարտադրել  մյուսին,  այլ  կփորձենք  որոշակի  տվյալներ  և   փաստեր արձանագրելով,  ներկայացնել  գիտելիքահենք  տնտեսության  առանձնահատկությունները:
Չհիմնվելով  տարբեր  գիտահետազոտական  փաստերի  և  զեկույցների  վրա  /դրանց կանրադառնանք  այլ  հոդվածների  մեջ/  փորձենք  ուղղակի  պարզ    հաշվարկների  և  տվյալների միջոցով  ներկայացնել  Լոձի  /քաղաք  Լեհաստանում/  տնտեսական  անցյալը  և  ներկան՝  նշելով գիտակրթական հաստատությունների դերն ու նշանակությունը նրա կյանքում:
Լոձը  գտնվում  է  Լեհաստանի  կենտրոնական  մասում,  Վարշավայից  մոտ  135կմ  հարավ  արևմուտք,  համարվում  է  Լեհաստանի  երրորդ քաղաքը   բնակչոթյան թվաքանակով:
 Նախկինում,  խորհրդային  և  մինչխորհրդային  տարիներին  Լոձը     բացառապես  հայտնի  էր  իր տեքստիլ  արդյունաբերությամբ:  Քաղաքում   տարբեր  ժաանակաշրջաններում  կառուցվել  ենբազմաթիվ      արդյունաբերական  կենտրոններ,  որոնցից  շատերը  մինչև  այսօր  էլ  կանգուն  են: Արդյունաբերական  ժամանակաշրջանում  Լոձը  զարգանում  էր  ամբողջ    թափով,  սակայն դեպքերի  բերումով  տեքստիլ  արդյունաբերությունը  Լոձում  այլևս  շահավետ  չէր: Իրար հաջորդելով  սկսվեցին  փակվել     արդյունաբերական  կենտրոնները,  հարյուրավոր արդյունաբերական կենտրոններից  աշխատում  էին  միայն  մի  քանիսը,  այն  էլ  սակաթիվ  աշխատուժով:
Բնականաբար,  այս  պարագայում  դժվար  չէ  պատկերացնել,  թէ  ինչ   կատարվեց  քաղաքում՝ աղքատություն,  բնակչության  արտագաղթ:  Սակայն  այս   ամենը  չհանգեցրեց  քաղաքի  անկմանը,  ինչպես  դա  լինում  է  շատ  ու  շատ  քաղաքներում:  Հասկանալով  որ  այլևս արդյունաբերական  ուղիով  քաղաքը   հնարավոր  չէ  զարգացնել,  իշխանությունները  ձեռնամուխ եղան նոր   ուղինների  փնտրմանը:  Այդ  նոր  ուղիններից  մեկն  էլ  հանդիսացավ    գիտակրթական  հաստատությունների  հիմնումը  և  զարգացումը:
Այսօր  Լոձի  Համալսարանը,  հատկապես  տնտեսագիտական  ֆակուլտետը,  համարվում  է  Լեհաստանի  առաջավոր  համալսարններից  մեկը:  Այստեղ     սովորելու  են  գալիս  հազարավոր  ուսանողներ  թե՛  Լեհաստանից, թե՛  արտասահմանից:
Այսպես,  արտասահմանյան  մի  շարք  ծրագրերով,  այդ  թվում  նաև  ERASMUS MUNDUS, ERASMUS+, Studium Europy Wschodnie  և  այլն, սովորելու են գալիս հազարավոր ուսանողներ:
Ուսանողների  համար  ստեղծված  են լավագույն պայմաններ և ապրելու և   սովորելու համար: Միայն  քաղաքի  կենտրոնից  5կմ  հեռավորության  վրա  առանձնացված     տարածքում  գործում  է  14  ուսանողական  հանրակացարան,  որոնք աշխատում են խիստ ծանրաբեռնված:
Յուրաքանչյուր հանրակացարանում  միջինում  կարող  է  մնալ  1000-1200  ուսանող,  այսինքն միայն  ուսանողական  այդ  փոքրիկ  ավանում  մնում  է   մոտ  15000  ուսանող:  Ուսանողներ,  որոնց  մեծ  մասը տարբեր ծրագրերի շրջանակներում են գտնվում Լեհաստանում:
Ծրագրի  շրջանակներում  ստանում  են  կրթաթոշակներ  300-1800  Եվրո,  միջինը  ընդունենք  900 եվրո  /հաշվի առնելով որ բարձ կրթաթոշակ ստացողների տեսակարար կշիռը փոքր է/:
15000  հազար  ուսանողներից  ամենաքիչը  4000  ուսանող  ստանոմ  է    վերոնշյալ  կրթաթոշակները,  իսկ  դա  նշանակում  է,  որ  միջինում,  քաղաքի    բյուջե  է  մտնում,  կամ  քաղաքի  դրամային  շրջանառության  մեջ  է  մտնում   ամսեկան  3,6մլն  Եվրո,  ինչը  զգալի ներդրում  կարող է համարվել քաղաքի   համար:
Սա  միայն  այն  փոքր  մասն  է,  որ  ցանկանում  ենք  ներակայցնել  ձեր    ուշադրությանը,  այն  էլ հպանցիկ  կերպով,  առանց  որևէ  էական     հետազոտությունների  և  մասնագիտական  վերլուծությունների:
Տվյալների  առավել  անրամասն  վերլուծության,  գիտության  ազդեցության,  զարգացման հեռանկարների  և  այլնի  մասին  մանրամասն  կներկայացնենք    հետագա  հոդվածներում,  որոնք նվիրված  կլինեն  Լոձ քաղաքին, որպես   գիտելիքահենք տնտեսություն:


Որպես  վերջաբան  նշենք,  որ   Լոձի  համալսարանն  ունի  45000-ից  ավելի  ուսանող: Հետևությունները  թողնում  ենք  ձեզ:

Սարատիկյան Նարեկ