Սոս Խաչիկյան, տ. գ. թ., դոցենտ
Տարածքային տնտեսությունների զարգացման դերն ու նշանակությունը հասարակական կյանքում և հանրային կառավարման
համակարգում աստիճանաբար դառնում է ավելի մեծ: Դա պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ զարգացած տնտեսա-
կան կենտրոնների և թույլ զարգացած տարածքների միջև փոխհարաբերություններն այժմյան գլոբալ տնտեսության պայմաններում պահանջում են առավել համակարգված գործողություններ,
որի համար տարածքային տնտեսությունները պետք է ապահովեն
համապատասխան չափանիշներ: Հետևաբար անհրաժեշտություն
է առաջանում պետության հանրային կառավարման համակարգում տնտեսության տարածքային զարգացումը դնել ավելի բարձր
մակարդակի վրա: Մյուս կողմից, ակնհայտ է, որ նույնիսկ գլոբալ
տնտեսության պայմաններում որոշակի տարածքում գտնվող
տնտեսական սուբյեկտները փոխհարաբերություններ են ձևավորում հիմնականում միմյանց միջև: Այդ հարաբերությունների հիմքում գտնվում են ոչ միայն տնտեսական կամ աշխարհագրական,
այլև մարդկային և սոցիալական գործոններ: Այսինքն` տնտեսա-
կան հարաբերությունների հիմքում տնտեսական գործոններից
բացի կարևոր նշանակություն ունեն մարդկանցով պայմանավորված փոխհարաբերություններ` հիմնված որոշակի արժեհամակարգերի վրա: Իսկ տարբեր տարածքներում քանի որ գործում են
տարբեր արժեհամակարգեր, ապա որոշակի տարածքի զարգաց-
ման համար կարևոր նշանակություն է ստանում սոցիալական
կապիտալի դերը:
Սոցիալական կապիտալի բնորոշումները բազմաթիվ են, որոնցից սույն հոդվածի շրջանակներում առանձնացվել են երկուսը: Առաջին բնորոշման համաձայն, սոցիալական կապիտալը դա իրական
կամ պատկերացումների վրա հիմնված ռեսուրսների ամբողջություն
է, որը դրսևորվում է անհատի կամ խմբի կողմից, փոխադարձ ճանաչողության հիման վրա ինստիտուցիոնալացված հարաբերությունների արդյունքում` հիմնարար արժանիքների տիրապետման միջոցով1
: Ըստ էության այս բնորոշման հիմքում դրված է մարդկային
գործոնը` խմբի կամ անհատի գործունեություն, փոխադարձ ճանաչողություն և արժեքային համակարգ, որոնք բնութագրական կարող են
լինել հատկապես որոշակի տարածքի խմբերի, կազմակերպությունների կամ ինստիտուցիոնալ միավորների համար:
Սոցիալական կապիտալի հաջորդ բնորոշումը սահմանվում է
նրա գործառույթների միջոցով, ըստ որի այն տարբեր կառուցվածքային միավորների ամբողջություն է` երկու հիմնական բաղադրիչների նմանությամբ. նրանք բոլորը բաղկացած են սոցիալական
կառուցվածքային միավորների որոշակի ասպեկտներից և դյուրացնում են կառուցվածքային միավորների առանձին գործողություններ ամբողջ կառուցվածքի մեջ2
: Այս դեպքում շեշտադրում է
կատարվում ոչ թե անհատի, այլ կառուցվածքային միավորի վրա`
սակայն այդ միավորը պետք է լինի որևէ համակարգի մաս, փոխ-
ազդեցության մեջ մտնելով համակարգի այլ տարրերի հետ:
Սոցիալական կապիտալի այս բնորոշումը նույնպես, ինչպես առա-
ջին սահմանման դեպքում, առավել բնութագրական է որոշակի
տարածքի համար: Այսինքն անկախ այն հանգամանքից, թե սոցիալական կապիտալն ինչ ձևով է բնութագրվում` անհատի թե
կառուցվածքային միավորի տեսանկյունից, այնուամենայնիվ այն
դրսևորվում է որոշակի տարածքում և կարող է ազդեցություն ունենալ տվյալ տարածքի տնտեսական զարգացման վրա:
Բազմաթիվ հետազոտողներ նշել են, որ տարածքային տնտեսությունների զարգացման3 հիմնական պայմաններից մեկը մրցունակությունն է
4
: Դա բնորոշ է տնտեսության զարգացման բոլոր
ոլորտներին, սակայն տարածքային տնտեսության մեջ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տարածքային շուկաներում
սպառումը սահմանափակ է, իսկ այլ շուկաներ մուտք ունենալու
համար պահանջվում են լրացուցիչ ռեսուրսներ, որոնք սակայն
բարձրացնում են ապրանքի արժեքը և նվազեցնում մրցակցային
առավելությունները: Իսկ ինչպես կարող են զարգացման կենտրոններից հեռու տարածքային տնտեսությունները բարելավել իրենց մրցակցային դիրքերը: Տնտեսական հարաբերությունների այսօրվա
պայմաններում տարածքային տնտեսությունների համար մրցակ-
ցային առավել նպաստավոր հնարավորություններ կարող է ապահովել մարդկային կապիտալը: Հասկանալի է, որ զարգացման
առավել բարձր մակարդակ ունեցող կենտրոնները նույնպես կա-
րող են մրցակցային գործոն դիտարկել մարդկային կապիտալին,
սակայն այդ ռեսուրսների առանձնահատկությունն այն է, որ բնութագրվում է արժեհամակարգային այնպիսի գործոններով, ինչպիսիք են` գիտելիքը, կրթությունը, վստահությունը և միջանձնային
հարաբերությունները: Պետք է նշել, որ այս գործոնները հանդիսանում են սոցիալական կապիտալի կարևոր բաղադրիչներ և տա-
րածքային տնտեսությունների զարգացման հնարավորությունների
դիտարկումը սոցիալական կապիտալի միջոցով նշանակում է ներդնել ձեռնարկատիրական հարաբերությունների նոր` մարդկային
գործոնով պայմանավորված մոտեցումներ, որոնք կարող են բնորոշ
լինել տվյալ տարածքին: Եթե տվյալ տարածքում կան զարգացած
հասարակական կազմակերպություններ, հետազոտական կենտ-
րոններ, ակտիվ և նախաձեռնող համայնքներ, ապա դրանց մարդկային ներուժը, որոնք ներկայացնում են տվյալ տարածքի սոցիա-
լական կապիտալը, կհանդիսանա տվյալ տարածքի մրցակցային
առավերություն ձեռնարկատիրական նոր հարաբերություններում:
Ինչպես արդեն նշվեց, սոցիալական կապիտալի կարևոր բնութագրիչներ են հանդիսանում գիտելիքը և կրթությունը: Դա նշանակում է, որ ձեռնարկատիրական նոր հարաբերությունների արտադրող և սպառող սուբյեկտներ են հանդիսանում մի կողմից
մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատուժը, մյուս կողմից քաղաքացիական կրթության բարձր մակար-
դակ ունեցող անհատը: Այս հատկանիշները բնութագրական են
քաղաքացիական հասարակության համար, հետևաբար որևէ տարածքի զարգացած քաղաքացիական հասարակությունը կարևոր
պայման է մրցակցության ապահովման տեսանկյունից:
Սոցիալական կապիտալով բնութագրվող ձեռնարկատիրա-
կան հարաբերությունների զարգացումը կարող է ապահովել արդ-
յունավետություն երկու ուղղություններով.
1. զբաղվածության մեծացում, որն ունի սոցիալական ազդեցություն,
2. արտադրողականության աճ, որն ունի տնտեսական ազդեցություն:
Երկու դեպքում էլ սոցիալական կապիտալն ունի նորարարական նշանակություն` առաջին դեպքում բարձր որակավորում ունեցող աշխատուժի, երկրորդ դեպքում սպառողական բարձր հատկանիշներ ունեցող արտադրանքի տեսքով: Ըստ էության գիտակրթական բարձր մակարդակ ունեցող սոցիալական կապիտալն ապահովում է նորարարական բնութագրիչներով արտահայտված արտադ-
րանք, որի մրցունակությունը շուկայում ավելի մեծ է: Սակայն պետք
է նշել, որ քաղաքականություն մշակողները տարածքային տնտեսությունների զարգացման համատեքստում հաճախ շեշտադրում
են կատարում վերոնշյալ ուղղություններից առաջինի վրա, քանի որ
զբաղվածության մեծացումը, եթե նույնիսկ դա չի ապահովում
տնտեսական մեծ արդյունավետություն, նպաստում է սոցիալական
խնդիրների լուծմանը, որը տարածքներում ավելի բարդ խնդիր է,
քան զարգացած կենտրոններում: Այսինքն` տարածքային տնտե-
սություններում զբաղվածության մեծացման դեպքում ավելի է
կարևորվում միջանձնային հարաբերությունները, որը սոցիալական
կապիտալի արժեհամակարգային կարևոր բաղադրիչ է:
Կառավարման և սոցիալական կապիտալի փոխկապվածու-
թյան վերաբերյալ բազմաթիվ հեղինակներ5 արտահայտվել են ի
օգուտ տնտեսական և ժողովրդավարական կառավարման բարձր
արդյունավետության, որը հիմնված է միջանձնային վստահության6
և քաղաքացիական հասարակության7 չափանիշների վրա: Վստահության ձևավորումը և իրավունքների ու պատասխանատվության
շրջանակների հստակ տարանջատումը կարող է ձևավորել այն-
պիսի սոցիալական միջավայր, որը կապահովի բարձր մրցունակություն: Կառուցելով վստահություն և փոխհամաձայնեցված կերպով տարանջատելով սեփականության իրավունքը, կստեղծվեն
այնպիսի չափանիշներ, որոնք կարժևորվեն տնտեսական գործա-
կալների կողմից – չափանիշներ որոնք հանդիսանում են կարևոր
գործոններ ապրանքների, ծառայության և աշխտուժի փոխանակման համար8
:
Մեր հանրապետությունում տարածքային տնտեսությունների
զարգացումը գտնվում է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում: Սոցիալական կապիտալի տեսանկյունից մարզերի ներուժի մեծացումը կարող է լինել այն կարևոր գործոններից մեկը,
որի արդյունքում մարզերում գործող տնտեսական սուբյեկտները
կարող են ապահովել գործունեության բարձր արդյունավետու-
թյուն: Այսօր կան հասարակական կազմակերպություններ, ինչպես
նաև ակտիվ նախաձեռնող խմբեր և համայնքներ, որոնք ներկա-
յացնում են սոցիալական առանձին կառուցվածքային միավորներ
և պատրաստ են ընդգրկվելու նորարարական սկզբունքներով կառավարվող ձեռնարկատիրական հարաբերությունների մեջ: Սոցիալական ձեռնարկատիրությունը այն հիմնական ուղղություններից է, որի զարգացումը ՀՀ մարզերում հնարավոր է իրականացնել, հիմնվելով սոցիալական կապիտալի վրա: Ձեռնարկատիրական այսպիսի հարաբերությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ ձեռնարկատիրության արդյունքում ստացվող շահութը
նպատակաուղվում է տվյալ սոցիալական խմբի` այլ ոչ թե առանձին անդամների, շահերի սպասարկմանը:
1
Bourdieu, P. and L. Wacquant (1992), An Invitation to Reflexive Sociology, The
University of Chicago Press, Chicago, IL, p. 119
2
Coleman, J.S. (1988), Social Capital in the Creation of Human Capital, American
Journal of Sociology XCIV, p. 98
3
Ohme, K (1995), The End of the Nation State: The Rise of Regional Economies,
Free Press, New York
4
Porter, M.E. (1990), The Competitive Advantage of the Nations, MacMillan,
New York
5 Karlsson, Charlie (2012), Entrepreneurship, Social Capital, Governance and Regional Economic Development, CSIR electronic working paper series, Paper No. 2012/6, p. 6
6 Westlund, H. (2006), Social Capital in the Knowledge Economy: Theory and Empirics, Springer, Berlin
7 Nahapiet, J and S. Ghosal (1998), Social Capital, Intellectual Advantage and the Organizational Advantage, The Academy of Management Review 23, 242-266
8 Miller, G (1992), Managerial Dilemmas: The Political Economy of Hierarchy, Cambridge University Press, New York
Комментариев нет:
Отправить комментарий