четверг, 19 октября 2017 г.

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել. նախարար

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սա տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետության աջակցության մասին» օրենքի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Փոքր եւ միջին սթարթափերը բոլոր հարկերից (բացի աշխատակիցների եկամտահարկից) ազատվել են 3 տարով, իսկ օրենքը գործում էր մինչեւ 2020 թվականը: Այնուհետեւ՝ 2017-ի սկզբին, արտոնությունները երկարացվեցին մինչեւ 5 տարի, իսկ դրանց վերջնաժամկետը չեղյալ համարեցին:

Արդյունքում՝ եթե 2014 թվականին Հայաստանում ստեղծվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների 16 սթարթափ, ապա օրենքի գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ արդեն 144:

Комментариев нет:

Отправить комментарий