среда, 11 октября 2017 г.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ


Գտնվելով գիտելիքահենք տնտեսության պայմաններում, անհարժեշտություն է առաջանում տնտեսությունն ամբողջովին դիտարկել այդ համատեքստում, ընդգրկելով նաև տարածքային տնտեսությունը։
Գաղտնիք չէ, որ այսօր տարածքային տնտեսության զարգացումն ամբողջ աշխարհում հանդիսանում է գերակա ուղություն։ Բացառություն չէ նաև ՀՀ-ն։
2011թ. Կառավարության արձանագարության մեջ հստակ նշվում է. <<Տարածքային զարգացման անհամաչափություններն այս կամ այն չափով բնորոշ են բոլոր երկրներին։ Դրանք պայմանավորված են աշխարհագրական, բնակլիմայական, ժողովրդագրական և տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունեցող այլ գործոններով։ Տարածքային զարգացման անհամաչափությունների խորացումը բնորոշ է հատկապես զարգացող և անցումային տնտեսութ-յամբ երկրներին։ Զարգացման այս փուլում մեր երկրի համար հատկապես կարևորվում է այնպիսի քաղաքականության մշակումն ու կիրառումը, որը ոչ միայն չի խորացնում զարգացման անհամաչափությունները, այլ նաև տարածքների համաչափ զարգացում է ապա-հովում >>: Իսկ ԳՀՏ-ն այսօր հանդիսանում է այն լավագույն և միգուցե միակ տարբերակը,
որի միջոցով հնարավոր է նպաստել ՀՀ տարածքային զարգացմանը և այն դարձնել մրցունակ:
Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ գիտելիքահենք տնտեսությունը զգալի ազդեցություն է թողնում տարածքային տնտեսության զարգացման վրա։ Ճիշտ և արդյունավետ մոդելների ներդրումը տարածքային տնտեսության զարգացման հիմքում, ապահովվում է այդ տարածքների համաչափ զարգացումը։ Իսկ տարածքային տնտեսության համաչափ զարգացման պայմաններում զարգանում է պետությունը, մարդկային կապիտալը, նվազում արտագաղթը և կենտրոնացման տեմպերը։
Նոր տնտեսության համաձայն տարածքային տնտեսության ակտիվությունը պայմանավորված է կազմակերպությունների ակտիվության և նրանց միջև ակտիվ փոխգործունեության հետ, իսկ ինովացիոն և տեխնոլոգիական գործընթացներն էլ ավելի են դյուրացնում կազմակերպությունների միջև համագործակցությունը և նպաստում են տարածքային տնտեսության զարգացմանը ։
Այսօր մարդիկ ստեղծում են տարբեր ինովացիոն համակարգեր, տեխնոպարկեր և միավո-րումներ այնպիսի տարածքներում ինչպիսիք են Սիլիկոնյան հովիտը, Լինչյոպինգը Շվեցարիա և այլն։
Տարբեր գիտնականներ և քաղաքական գործիչներ համարում են, որ առանձին մարզեր և կլաստերներ ունեն բիզնես այնպիսի հատկություններ, որոնցով կարող են ստեղծել ինովացիոն համակարգեր և նպաստել մարզերում գործազրկության կրճատմանը և տնտեսության զարգացմանը։ Որոշ մարզեր ունեն այնպիս ռեսուրսներ, որոնք կարող են ազդել գիտելիքահենք տնտեսության ձևավորման վրա և ինովացիոն համակարգերի շնորհիվ ապահովել տարածքային զարգացվածությունը։
Ինովացիոն համակարգերը նպաստում են գիտության դերի մեծացմանը տնտեսության և արտադրական պրոցեսների մեջ, դրանով իսկ նպաստելով ԳՀՏ զարգացման գործընթացին։ Առանձնացվում են Ինովացիոն մոդելների մի շարք ձևեր։
Տարածքային տնտեսության զարգացման վրա էական ազդեցություն է թողնում տարածքային ինովացիոն համակարգը (ՏԻՀ), որը ըստ էությամբ արտահայտում է տեխնոպարկերի, գիտահետազոտական կենտրոնների վենչուրային հիմնադրմների և ԳՀՏ այլ կարևոր գործոնների ամբողջությունը տարածքային տնտեսության մասշտաբով։
Ինովացիոն համակարգն ընդունված է բաժանել 3 հիմնական մասերի (Գծապատկեր 1)։ Միջազգային ինովացիոն համակարգ (ՄԻՀ), Ազգային ինովացիոն համակարգ (ԱԻՀ) և Տարած-քային ինովացիոն համակարգ (ՏԻՀ) ։



Բնականաբար այս բոլոր մակարդակներն իրենց ազդեցություն են թողնում ԳՀՏ զարգաց-ման վրա: Սակայն պետք է կարևորել ազգային և տարածքային ինովացիոն համակարգերի առկայությունը։ ԱԻՀ-ի դեպքում ապահովվում է երկրի ինովացիոն համակարգի, միևնույն ժամանակ ԳՀՏ-ի զարգացումը, ՏԻՀ-ի պարագայում նախադրյալներ են ստեղծվում ԱԻՀ համար միևնույն ժամանակ նպաստելով տարածքային տնտեսության զարգացմանը։ Այսինքն ՏԻՀ-ը նպաստում է ԱԻՀ-ի զարգացմանը, իսկ ԱԻՀ-ն իր հերթին նպաստում է ՏԻՀ-ի կայացմանը։ 
Տարածքային ինովացիոն տնտեսության առավելությունը կայանում է եզակի տեղական գիտելքի բազայի առկայությամբ, ընդհանուր արտադրական միջոցներով, մատչելի աշխատուժի և սոցալ-մշակույթային տարրերի առկայությամբ և ազդեցությամբ։ Այս գործոնները լրացուցիչ դիվիդենտներ են տալիս գիտահետազոտական կազմակերպություններին և վենչուրային հիմնադրամներին, որոնք նպաստում են տարածքային ինովացիոն համակարգի ստեղծմանը (Գծապատկեր 2)։
Քուկը և Շիենստօկը նկարագրել են տարածքային ինովացիոն համակարգն որպես աշխարհագրական միավոր։ Պայմանավորված ադմինիստրատիվ և այլ գործոններով՝ այն նպաստում է ինովացիոն և գիտակրթական հաստատությունների զարգացմանը, որոնք հետագայում համագործակցում և ուժեղ ազդեցություն են թողնում տարածքային տնտեսության զարգացման վրա ։


ՏԻՀ-ն իրենից ներկայացնում է մի շարք գործոների և գործողությունների ամբողջություն։ Այս մոդելը ցույց է տալիս թե ինչպես է ՏԻՀ-ը գործում և ինչ ազդեցություն կա նրա և այլ գործոնների միջև։ Կարևոր գործոններ են հանդիսանում ազգային և միջազգային կազմակերպությունների վարած քաղաքականությունը, նրանց Ինովացիոն համակարգերն ինչպես նաև այլ ՏԻՀ-երի ազդեցությունը համակարգի վրա։ 
Մոդելում հստակ արտացոլվում են տարբեր մակարդակներում ՏԻՀ-ի զարգացմանը նպաստող գործոնների առկայությունը և ազդեցությունն ընդհանուր համակարգի վրա։
Մոդելի կենտրոնական հատվածը զբաղեցնում են կլաստերային կազմակերպությունները, որոնք հանդիսանում են ՏԻՀ-ի գլխավոր մասը, իսկ դրա զարգացման և ռեսուրսների ապահովման գործն իր վրա է վերցնում գիտակրթական համակարգը։ Մյուս կողմից մոդելի զարգացման համար անհրաժեշտ են բարենպաստ քաղաքական միջավայր, ինչպես նաև ֆինանսական միջոցներ, որոնք հանդես են գալիս վենչուրային հիմնադրամների տեսքով։ Առանձին դերակա-տարություն է ստանձնում նաև տեղական ինքնակառավարման մարմինները։ Սիլիկոնյան հովիտի հիմքուն ընկած է հենց այս մոդելը։
Ինովացիոն համակարգն ունի 6 հիմնական գործառույթ կամ նպատակ․
1. Զարգացնել և տարածել գիտությունը,
2. ազդել հետազոտությունների ուղղվածության վրա,
3. արականացնել ձեռնարկատիրական հետազոտություններ,
4. ապաստել շուկայի ձևավորմանը,
5. օրինականացում, 
6. համախմբել ռեսուրսները։ 
ՏԻՀ-երի զարգացման վրա ազդեցություն կարող է թողել նաև մարզերի գիտական պոտենցիալը,  դրանց մարդկային կապիտալը և ներգրավվածությունը տարբեր բնագավառներում, ինչպես նաև տարբեր մարզերում որևէ հստակ ոլորտի զարգացվածության աստիճանը և դրա զարգացման դինամիկան։
Կազմակերպությունների կլանման հակավածությունը միշտ տանում է նրան, որ կազմակերպությունները փորձում են կլանել նոր տեղեկատվություն, գիտելիք, մարդկային կապիտալ, ինչը բերում է տարածքային զարագացվածության ի հաշիվ ռեսուրսների օգտագործման և նոր ռեսուրսների ներգրավման։ Այդ հատկությունը նպաստում է առանձին գործող ոլորտներին և ճյուղերին միավորվել մեկ համակարգի մեջ և աշխատել ի նպաստ մեկ նպատակի, տվյալ պարա¬գայում տարածքային տնտեսության զարգացմանը։ Նման գործունեության արդյունքն է Հարվարդի համալսարանը, Մասչուսթեթի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը և այլն։
Վերլուծելով ՏԻՀ էությունը, նրա հիմնական գործառույթները և գործոնները, կարող ենք ասել, որ նման համակարգի ներդրումը ՀՀ տարածքային տնտեսության մեջ կնպաստի տարածքային զարգացվածությանը։ 
Օգտագործելով տարածքային տնտեսության առավելությունները և նրա ընձեռած հնարավորությունները, ՏԻՀ կարող արձանագրել բավականին լուրջ հաջողություններ։ Իսկ ՏԻՀ-ի ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ գործոնների առկայությունը տարածքային տնտեսությունում առաջ կբերի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը։
Ելնելով ՏԻՀ-երի հիմնական նպատակներից, կարելի է նշել, որ նրանց զարգացման զուգա-հեռ կսկսի զարգանալ գիտակրթական կյանքը մարզերում, ինչը կհանգեցնի առավել որակյալ կադրերի պատրաստմանը։
Նոր կազմակերպությունների և ձեռնարկությունների հիմնումը, կնպաստի մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործարկության և աղքատության ու միգրացիոն գործընթացների կրճատմանը։
Վենչուրային հիմնադրամների առակյությունը կնպաստի կազմակերպությունների ավելի արդյունավետ և արագ զարգացմանը, մարզերին կապահովի լրացուցիչ կապիտալով, ինչը կմեծացնի տվյալ մարզի տնտեսական ակտիվությունը։ 
Վերոնշյալ բոլոր գործառույթները և գործոնները հանդիսանում են գիտելիքահենք տնտեսութ¬յան հիմնական շարժիչ ուժերը։ Ինչ արդեն իսկ ենթադրում է, որ նման մոտեցման շնորհիվ մարզերը կարող են անցում կատարել գիտելիքահենք տնտեսության և նպաստել նրա կայացմանը ՀՀ-ում։ 
Զարգացման նման մոդելի կարևորությունը կայանում է նաև նրանում, որ ՀՀ մարզերը չունենալով հարուստ բնական ռեսուրսներ, զարգացած արտադրական ռեսուրսներ չեն կարող ապահովել զարգացման բարձր մակարդակ։ Ինովացիոն համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի ընտրել յուրաքանչյուր մարզին համապատասխան ինովացիոն համակարգ և նպաստել տարածքային տնտեսության զարգացմանը ինովացիոն համակարգերի և գիտելիքահենք տնտեսության շնորհիվ։


Նարեկ ՍԱՐԱՏԻԿՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий