вторник, 10 октября 2017 г.

Հայաստանում «Հորիզոն-2020»-ի շրջանակներում նոր գրասենյակ կբացվի

Картинки по запросу horizon 2020Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության  եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները: Քննարկվել են նաեւ Հայաստանում հատուկ գրասենյակի ձեւավորման  հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարեւորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի  պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու եւ համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարեւոր միջոց:
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների եւ նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2020 թվականը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Աղբյուր՝ https://news.am/arm/news/414484.html 

Комментариев нет:

Отправить комментарий