ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի
ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 128,539.8 մլն դրամ՝ 23.5 մլն
դրամով կամ 0.02 տոկոսով պակաս քան 2016թ.:
Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասը կուղղվի.
Հանրակրթության ոլորտին, որի գծով 2017 թ. նախատեսվել է 77,423.3 մլն դրամ:
Ծախսերի աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 463.7 մլն դրամ կամ 0.6 տոկոս:
«Ներառական կրթություն» ծրագրին. 2017 թ. նախատեսվել է
3,838.1 մլն դրամ:
Ծախսերի աճը 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 783.1
մլն դրամ կամ 25.6 տոկոս` պայմանավորված հիմնարկների թվի` 36-ով և
երեխաների թվաքանակի` շուրջ 1.3 հազարով ավելացման հետ կապված ծախսերի
աճով:
Հատուկ կրթության և մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը. 2017թ.
նախատեսվել է 5,313.7 մլն դրամ` հատուկ և մասնագիտացված հանրակրթական
դպրոցներում 4.6 հազար սաների ուսուցման կազմակերպման գծով: 2016
թվականին 30 հաստատություններում ընդգրկված 4.7 հազար սանի դիմաց:
2016 թ. նկատմամբ ծախսերը նվազել են 324.3 մլն դրամով կամ 5.8 տոկոսով:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն» դասին. 2017 թ.
նախատեսվել է 2,584.0 մլն դրամ, որը 2016 թ. նկատմամբ նվազել է 43.1 մլն դրա-
մով կամ 1.6 տոկոսով:
«Միջին մասնագիտական կրթություն» դասին. 2017 նախատեսվել է 8,430.8 մլն
դրամ, որը 2016 թ. նկատմամբ աճել է 639.3 մլն դրամով կամ 8.2 տոկոսով:
Բարձրագույն կրթության գծով 2017 թ. նախատեսվել է 11,951.2 մլն դրամ, որը
2016 թ. նկատմամբ նվազել է 282.6 մլն դրամով կամ 2.3 տոկոսով:
14
«Արտադպրոցական դաստիարակություն» դասին. 2017 թ. նախատեսվել է 4,484.3
մլն դրամ, որը 2016 թ. նկատմամբ նվազել է 215.8 մլն դրամով կամ 4.6 տոկոսով:
«Լրացուցիչ կրթություն» դասին. 2017 թ. նախատեսվել է 1,396.9 մլն դրամ, որը
2016 թ. նկատմամբ նվազել է 71.5 մլն դրամով կամ 4.9 տոկոսով:
Միաժամանակ կրթության ոլորտում նախատեսվում են շարունակել և
իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և
դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.
ՀԲ աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիր. Ծրագրով
նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է
2,432.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,117.6 մլն. դրամ,
համաֆինանսավորում` 314.5 մլն. դրամ:
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ
պաշտպանության ծրագիր. Ծրագրով նախատեսված աշխատանքների
իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 2,272.1 մլն. դրամ, այդ թվում
վարկային միջոցներ` 1,735.1 մլն. դրամ, համաֆինանսավորում` 537.0 մլն. դրամ: ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2017 թ. պետական բյուջեի նախագծով գիտության բնագավառի ծախսերը կազմում
են շուրջ 14,425.4 մլն դրամ:
2017թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ կրթության և գիտության նախարարության
գիտության պետական կոմիտեի ապարատի պահպանման համար նախատեսվել է 160.6
մլն դրամ` 2016 թվականի հաստատված բյուջեի 160.3 մլն դրամի դիմաց:
2017 թ. պետական բյուջեի նախագծով գիտատեխնիկական գործունեության համար
նախատեսվել է շուրջ 14264.8 մլն դրամ` 2016 թ. 14153.5 մլն դրամի դիմաց, կամ` 111.3 մլն
դրամով ավել՝
Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար 2017 թ.
նախատեսվել է 10053.4 մլն դրամ` 2016 թ. 10004.5 մլն դրամի դիմաց:
Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է
1848.0 մլն դրամ` 2016 թ. չափով:
Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման համար նախատեսվել է 1523.0 մլն
դրամ` 2016 թ. 1359.2 մլն դրամի դիմաց, կամ աճը կազմում է 163.8 մլն դրամ:
Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ
տրամադրելու համար, նախատեսվել է 840.3 մլն դրամ` ընթացիկ տարվա 941.7
մլն դրամի դիմաց:
Գտնվելով նոր տնտեսկան համակարգի մեջ, այն է գիտելիքահենք տնտեսության մեջ կարևոր հանգամանք է այն, թէ որքան գումար է հատկացվում գիտակրթական ոլորտի կայունացմանը՞
Ուսումնասիրելով վերը ներկայացված տվյալները կարել է նշել, որ այդ առումով ՀՀ-ն այդքան էլ բարենպաստ վիճակում չէ։ Մի կողմ դնելով ծախսված գումարների օգտակարությունը, կարևորությունը և նրանց ճիշտ կառավարումը, ցանկանում ենք ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին։
- Կրթության ոլորտին հատկացված ֆինանսկան միջոցները 2017թ․ 2016թ․ համեմատ կրչժճատվել են 0,02 տոկոսով, այն դեպքում երբ մի շարք առաջատար երկրներ տարեց տարի ավելացնում են այդ գումարները։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ապարատի պահպանման համար նախատեսվել է 160.6 մլն դրամ` 2016 թվականի հաստատված բյուջեի 160.3 մլն դրամի դիմաց, կամ 0,18 տոկոս ավել նախորդ տարվա համեմատ։ Սա վարչական հատվածի ծախսերն են։
- Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար, նախատեսվել է 840.3 մլն դրամ` ընթացիկ տարվա 941.7 մլն դրամի դիմաց: Կամ հավելավճարները կրճատել են գրեթե 10,8 տոկոսով։
Պարադոքսալ իրավիճակ։ Մի կողմից կրճատվում է բուն գիտական գործունեությանը նպաստող գումարները, մյուս կողմից ավելանում ադմինիստրատիվ ծախսերը։
ԳՀՏ համատեքստում անտրամաբանական եմ համարում, կրճատել հիմնական ռեսութրսների /գիտաշխատողների/ հավելավճարները ի օգուտ սպասրկող անձնակազմի։
Արտադրության համատեքստում կարելի է կատարել հետևյալ համեմատությունը՝ հիմնական հումքի և ռեսուրսների հաշվին կատարել խնայողություն և դրանց հաշվին անձնակազմի համար գնել նոր հագուստ կամ այլ պարագաններ։
Մտահոգիչ է նաև այն փաստը, որ կատարված ծախսերը չեն ենթարկվում մանրակրկիտ մոնիտորինգի և չեն գնահատվում նրանց արդյունավետության մակարդակը։ Իսկ այդ պարագայում հնարավոր է վատնել հսկայական գումարներ և չունենալ որևէ արդյունք։
Комментариев нет:
Отправить комментарий