Գիտելիքահենք տնտեսության մասշտաբներն ու նվաճումներն ակնառու
են ԱՄՆ-ում: 1980-ականների սկզբում ողջ արդյունաբերական Ամերիկայում գործարաններ փակվեցին:
Աշխատանքից զանգվածային ազատումների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ <<ծխնելույզի>>
արդյունաբերության ճյուղերից դուրս մղվեցին: 1990թ. կեսերին այս տեղահանումները հաղթահարվեցին,
կորուստները վերացվեցին: ԱՄՆ-ում գործազրկությունը 5%-ից ցածր էր, հատկապես՝ բարձր
տեխնոլոգիայի ոլորտում: Տեղեկատվությունն ու ծառայությունները կազմում էին նոր աշխատատեղերի
կեսը: Տնտեսության՝ փոփոխությանը հարմարվելու Յոզ. Շումփեթերի <<ստեղծարար կործանում>> հասկացության բառացի կիրառմամբ
Միացյալ Նահանգները կորցրեցին
44 միլիոն աշխատատեղ՝ միաժամանակ մասնավոր հատվածում ստեղծելով 73 միլիոն նոր աշխատատեղեր: 1980թ. համեմատ աշխատատեղերի հավելաճը 29 միլիոն էր: Ամբողջ աշխատուժի 55%-ը ներգրաված էր նոր աշխատատեղերում, որոնց 2/3 զբաղված էր միջինից բարձր վարձատրվող արատադրություններում: Ըստ էության, դրանք ավելի շուտ զբաղվածության որակական, քան թե քանակական փոփոխություներ էին՝ դեպի գիտելիքահենք տնտեսության անցման ուժեղացում: Այդ ամենը տեղի ունեցավ, քանի որ.

- Ամերիկյան կազմակերոպություներն առաջինը հասկացան համակարգիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը և մեծ ներդրում կատարեցին դրանցում /ամբողջ աշխարհում այդ ուղղությամբ կատարված ներդրումների մոտ 40%-ը/,
- ԱՄՆ-ում, ինչպես և Եվրոպայում ու Ճապոնիայում յուրաքանչյուր աշխատող ունի 5 անգամ շատ համակարգիչ,
- ընկերությունները ներդրումներ են կատարում նոր տեխնոլոգիաներում և անհրաժեշտ ուսուցման համար: Երկրի համակարգչային կարողությունը տարեկան աճում է ավելի քան 35%-ով,
- արտադրողները ծխնելույզի դարաշրջանից անցել են տեղեկատվական դարաշրջանի՝ լայն սպառման ապրանքները փոխարինելով բարդ արտադրանքով, որը մտավոր կապիտալի մեծ բաղադրիչ է պարունակում,
- արտահումները բաղկացած են բարձր ավելացած արժեքով ապրանքներից, որոնք ներառում են տեխնոլոգիան ու մտավոր կապիտալը և ստիպված չեն մրցակցելու միայն գներով,
- գիտահետազոտական աշխատանքների բնագավառում ավելի շատ են ծախսում, քան մրցակիցները, որով ԱՄՆ-ի և աշխարհի մնացած մասի միջև բացակը մեծանում է,
- ԱՄՆ-ը Ինտերնետի գերիշխողն է. Ցանցային կայքերի 90%-ը այդ երկրում է:
Комментариев нет:
Отправить комментарий