воскресенье, 15 октября 2017 г.

Հայաստանում բեռնատար ավտոմեքենաներ կարտադրվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադրի հավանությանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որով «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրվեց:

Նախագծով՝ այդ ՍՊԸ-ն 5 տարով ստացավ  «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքումշահագործողի թույլտվություն, Հայաստանի տարածքում չարտադրվողապրանքատեսակների՝ ավտոմեքենաների արտադրության ոլորտումգործունեություն ծավալելու համարմասնավորապես ՝նորարարականտեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաներիարտադրության համար:
«ԱԱ Թրաքս» ՍՊԸ նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կազմակերպել նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 միլիոն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են հիմնականում ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ։
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Ընկերությունն ունենալու է 2000քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Գործարար ծրագիրը գնահատվել է միջինում 78 միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր` նպատակահարմար են գտել թույլատրել «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/122545

Комментариев нет:

Отправить комментарий