Շարունակելով գիտելիքահենք տնտեսությանը նվիրված հոդվածաշարը, ստորև ներկայացված է ՀՀ կրթական համակարգի զարգացման միտումները: Կրթական համակարգը այն հիմնական շարժիչ ուժերից է, որոնք պետք է ապահովեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը ՀՀ-ում:
Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն եւ ավանդույթներ: Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատեւման պատվարը եւ առաջընթացի գրավականը:
Շուկայական տնտեսության ներկայիս փուլում, երբ տեղի է ունենում հասարակարգերի փոփոխություններ, երբ տնտեսության ավանդական մոտեցումներին փոխարինելու են գալիս նոր մոտեցումներ կարևորվում է կրթության ու գիտության դերը: Այսօր նկատվում է անցում դեպի գիտելիքահենք տնտեսություն, տնտեսություն որտեղ կարևորվում է գիտելիքը և կրթությունը, և այն դիտարկվում որպես կարևոր գործոն տնտեսությունը զարգացնելու համար:
Հարկ է նշել, որ Հայաստանը ևս ունի հնարավորություն դառնալու գիտելիքահենք տնտեսություն ունեցող երկկր: Սակայն նախքան այդ հարկավոր է զարգացնել կրթությունը և գիտությունը, որոնք զգալի դեր են խաղում գիտելիքահենք տնտեսության զարգացման համար:
ՀՀ կրթական համակարգը կարելի է դիտարկել երեք հիմնական փուլերով անցումային (1990-1994 թթ.), կայունացման (1995-1999 թթ.) և կայացման (2000 թ-ից) :
Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի վերափոխումների գործընթացը սկսվել էր 1990 թվականի հուլիսին` Կրթության նախարարության <<Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին>> որոշմամբ :
Հաջորդ շրջափուլը կարելի է բնորոշել որպես կայունացման ժամանակաշրջան (1995-1999): Երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց, սկսվել էր հանրակրության ոլորտի բարեփոխումը:
Արդեն 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրության 35-րդ հոդվածում ամրագրվում էր. ՙՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթույան իրավունք, միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքնչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք՚ :
Այսուհետ Հայաստանում կրթությունը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, Կրթության մասին օրենքով, նախադպրոցական կրթության մասին օրենքով, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքով, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հայաստանի կրթական համակարգում լուրջ առաջընթաց քայլերից է ԱԺ–ի կողմից ընդունված ՙՀայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասինե ՀՀ օրենքը՚ :
Սրանք այն հիմնական կետերն են որոնց շնորհիվ ՀՀ կրթական համակարգը այդ թվում նաև բարձրագույն կրթական համակարգը հասել է որոշակի հաջողությունների:
Բացի օրենսդրական փոփոխություններից, հարկ է նշել, որ կրթության զարգացմանը նպաստում են նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են ֆինանսական միջոցները, ժողովրդական գործոններ, մարդկային ռեսուրսները և այլն:
Ինչպես արդեն նշել էինք բարձրագույն կրթական համակարգը հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության կարևորագույն հիմնասյուններից մեկը, որի զարգացման մակարդակով է պայմանավորված գիտելիքահենք տնտեսության կայունությունը և զարգացման հեռանկարները:
Այսօր ՀՀ-ում շարունակվում է կայուն կերպով զարգանալ բարձրագույն կրթական համակարգը, սակայն զարգացման ներկայիս տեմպերը և արդյունքները բավարար չեն մրցունակ տնտեսություն ստեղծելու համար:
ՀՀ բնակչության թվաքանակի նվազման զուգահեռ, նվազել են նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակը:
Նշված աղյուսակից երևում է, որ զգալիորեն կրճատվել է ուսանողների թվաքանակը, ինչը գիտելիքահենք տնտեսության պայմաններում նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր պոտենցիալը կամ այլ կերպ ասած <<ռեսուրսները>>:
Այս ցավալի փաստի պայմաններում առաջ է գալիս նաև երկրորդ հիմնական խնդիրը` ֆինանսական միջոցներ:
Այսօր Բուհերի եկամուտների մեծ մասը գալիս է մուտքերից` ուսման վարձավճարներ: Սակայն ուսանողների թվաքանակի անընդհատ կրճատումը լուրջ խնդիրներ է առաջացնում նաև այստեղ:
Չնայած այն հանգամանքին, որ պետությունը ևս ֆինանսական միջոցներ է հատկացնում գիտակրթական համակարգի զարգացմանը, սակայն պետք է արձանագրել, որ այս փուլում, միջոցները բավարար չեն մրցունակ կրթություն մատուցելու համար:
Կրթության բոլոր մակարդակների գծով ծախսերը մոտավորապես կազմում են ՀՆԱ-ի 3.0 տոկոսը` ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշի մոտ կեսը։ Բարձրագույն կրթության ոլորտի ընդամենը ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, իսկ ՏՀԶԿ երկրներում` 1.5 տոկոսը։ Հայաստանում բարձրագույն կրթությանն ուղղվող պետական միջոցները ՀՆԱ-ի 0.3 տոկոսին չեն հասնում, որը էապես զիջում է ՏՀԶԿ-ի միջին 1.0 տոկոսին։
Ֆինանսավորման ցածր տեմպերի պարագայում դասախոսապրոֆեսորական անձնակազմի մոտ առաջ են գալիս սոցիալական խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին վերջիններս ստիպված են աշխատել գերծանրաբեռնված և զբաղվել նաև կողմնակի աշխատանքով: Այս պարագայում գիտական գործունեություն մղվում է ետին պլան և նոր զարգացումներ չի արձանագրում:
Վերոնշյալ գործոնների առկայությամբ դժվար է պատկերացնել կրթական համակարգի կայուն զարգացում, համենայն դեպս այնպիսի զարգացում, որը կնպաստի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը ՀՀ-ում:
Սակայն, եթե մշակվի հստակ ռազմավարություն ապա պատկերը բոլորովին այլ կարող է լինել:
Ստորև փորձ ենք արել ներկայացնել ՀՀ բարձրագույն կրթական համակարգի զարգացման միտումները և գործոնները, որոնք կարող են ազդել կրթական համակարգի կայունացման և զարգացման վրա:
- Օգտագործելով ՀՀ-ում առկա գիտակրթական պոտենցիալը, հնարավոր է Հայաստանը դարձնել գրավիչ միջազգային հանրության համար:
- Արտասահմանյան ուսանողների ներհոսքով պայմանավորված կրթական հաստատություները կստանան լրացուցիչ ֆինանսական միջոցները, ինչ կարող են օգտագործել ֆինանսկան մի շարք խնդիրներ լուծելու համար:
- Օգտագործել արտասահմանում վերապատրաստված մասնագետների, ուսանողների գիտական պոտենցիալը ՀՀ կրթական համակարգում:
- Հիմնել տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոններ, որոնք հնարավորություն կտան տեղում կատարել հետազոտություններ և գիտական աշխատանքներ` օրինակ Բյուրականի աստղադիտարան /հնարավոր տարբերակներ Քաջարան, Ջերմուկ, Արմավիր-Արարատ և այլն/:
- Զարգացնել հեռավար կրթական համակարգը:
Այս և մի աշրք այլ գործոններ կարող են ուղղակիորեն նպաստել կրթական համակարգի զարգացմանը և կայունացմանը:
Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանը չունենալով ռեսուրսների բավարար պաշար, չունենալով արդյունաբերական մրցունակ գործարաններ զիջում է մի շարք առաջատար երկերին տնտեսական բազում ցուցանիշներով: Սակայն անցում կատարելով գիտելիքահենք տնտեսության, որտեղ կարևորվում է նորամուծությունը, գիտելիքը և տեխնոլոգիանները կարող է բավականին մրցունակ դիրք զբաղեցնել համաշխարհային շուկայում:
Պատահական չէ, որ հեղինակավոր Times Higher Education վերլուծական կայքը համալսարանները դասակարգելիս հաշվի է առնում, կատարված հետազոտությունները, կրթական ձևը, նորարարությունները և այլն:
Ցավալի է, բայց Հայաստանյան ոչ մի բուհ ներառված չէ հեղինակավոր բուհերի շարքում:
Հեղինակավոր բուհերի վարկանիշային աղյուսակի առաջատարներն են ԱՄՆ-ն ր Միացյալ Թագավորույթունները /աղ. 1/:
Համալսարանների միջազգային վարկանիշային աղյուսակ
2014-2015թթ.
Աղ. 1
1
| California Institute of Technology (Caltech) | United States | 94.3 |
2 | Harvard University | United States | 93.3 |
3 | University of Oxford | United Kingdom | 93.2 |
4 | Stanford University | United States | 92.9 |
5 | University of Cambridge | United Kingdom | 92.0 |
6 | Massachusetts Institute of Technology (MIT) | United States | 91.9 |
7 | Princeton University | United States | 90.9 |
8 | University of California, Berkeley | United States | 89.5 |
9 | Imperial College London | United Kingdom | 87.5 |
10 | Yale University | United States | 87.5 |
| University of Chicago | United States | 87.1 |
*ïíÛ³ÉÝ»ñÁ` http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2014-15/world-ranking
Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ-ի ներկա կրթական իրավիճակը և զարագացման հնարավորությունները, կարող ենք վստահորեն ասել, որ ՀՀ-ն ի զորու է հաղթահարել բոլոր խոչընդոտները, և գիտակրթական քաղաքականության զարգացման շնորհիվ տնտեսությունը զարգացնել բոլորովին այլ ուղղությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий