вторник, 21 июня 2016 г.

Yandex Taxi, որպես նոր առաջարկ, հնարավորություն թե սպառնալիք

Վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվ քննարկվում նոր տաքսի ծառայության մուտքը հայկական շուկա: Կարծիքները բամազան են ու հակասող՝ ամենադրական կարծիքներից դեպի ամենավատատեսական կարծիքներ:
Նախ հարկ է նշել, որ ցանկացած նորույթ շուկայի կողմից ընդունվում է դժվարությամբ, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ սպառողների կողմից ճանաչելի դառնալու համար: Սակայն Yandex-ի առաջարկը նորույթ դիտարկելը այդքան էլ նորույթ համարել ճիշտ չի լինի, քանի որ մեր շուկայում արդենիսկ կան նմանօրինակ խաղացողնե: Հենց հայկական ֆիրմանների կողմից մատուցված ծառայությունների հետագա գործունեություն էլ դարձավ վիճահարույց հարց:

Ինչ է տեղի ունենում: 

Մի քանի օրից հայկական շուկան կունենա նոր խաղացող` տաքսի ծառայությունների ոլորտում: Սա բնականաբար դրական ազդեցություն ունի շուկայի ընդհանուր կառուցվածքի, հատկապես սպառողների համար: Որքան շատ լինեն նմանօրինակ ծառայություներ մատուցող կազմակերպություններն այդքան մրցակցությունը մեծ կլինի և տարբեր քայերից առաջինը կլինի գների իջեցումը և տարբեր նորույթներ, բոնուսներ և ակցիաններ սպառողներ ներգրավելու ու պահելու համար: Հիշենք Արմենտելի օրինակը, երբ շուկայում առկա էր միայն Արմենտելը, կապի ոլորտում առկա էին բավականին բարձր սակագներ: Բավական էր ընդամենը մեկ այլ կազմակերպության մուտք և գները կտրուկ իջան: Արդյունքում շահեց և՛ շուկան, և՛ սպառողը:

Ինչպես է նախատեսում մուտք գործել:
Yandex-ը նախընտրել է ցածր գնի քաղաքականությունը, այն է մաքսիմալ ցածր գնով մուտք գործել շուկա, կիրառելով ցածր գների քաղաքակնությունը արագորեն գրավել շուկայի զգալի հատված: Նման քայլը, ինչ խոսք, զգալի հարված կհասցնի մյուս խաղացողներին և զգալի կիջեցնի ծառայությունների գնային շեմերը: Այս տեսանկյունից բնականաբար դրական արդյունք է նկատվում: Սակայն, հարկ է նշել, որ այս դեպքում առկա է նաև դեմպինգային քաղաքակնության տարեր: Այն իրենից ներկայացնում է ցածր գների քաղաքականություն, երբեմն նաև ինքնարժեքից ցածր գներ շուկայի մասնաբաժին գրավելու համար:

Ինչ կարող է լինել:
Եթե Yandex-ը իրոք դիմի դեմպինգային քաղաքականության, այսինքն առաջարկած գները լինեն ինքանրժեքին շատ մոտ կամ նրանից ցածր, ապա չի բացառվում, որ շուկայի մյուս խաղացոները կարող են արագ հեռանալ շուկայից, քանի որ այսօր, ցավոք սրտի, ՀՀ-ում Yandex-ի նման կապիտալ ունեցող կազմակերպություն դեռ չունենք: Իսկ դեմպինգային քաղաքականություն կարող են իրենց թույլ տալ միայն խոշոր և հզոր կազմակերպությունները: Այսպիսով Դեմպինգային քաղաքականության արդյունքում, շուկայից միանշանակ կհեռացվեն փոքր ու միջին խաղացողները, իսկ որոշ խոշոր կազմակերպություններ կկանգնեն փակման եզրին կամ նույնպես կփակվեն: Արդյունքում շուկայում կմնան միայն մի քանի կազմակերպություններ՝ բավականին ցածր գներով:

Որտեղ է վտանգը:
Առաջին հայացքից սա դրական քայլ է և բավականին գովելի: Սակայն հարկ է հիշել ձվի շուկայում տեղի ունեցած նմանօրինակ քաղաքականությունը, երբ ձվի գինը հասավ 10-20 դրամի, մեծ քանակությամբ ֆիրմաներ փակվեցին, մնացին մի քանի ֆիրմաներ, որոնք էլ հետագայում վերահսկեցին շուկայի մեծ մասը: Արդյունքում կարճ ժամանակահատվածում ունեցանք ցածր գնով վաճառվող ձու /սպառողների համար դրական/, սակայն հետագայում գները կտրուկ աճեցին գերազանցելով նույնիսկ մինչ այդ առկա գները՝ կազմելով միջինը 60-70 դրամ:
Նույն վտանգը առկա է Yandexi-ի դեպքում, կունենանք ցածր գներ և որոշ ժամանկ հետո կունենանք մենաշնորհ այդ շուկայում և բնականաբար բարձր գներ:


  1. Մնում է հուսալ, որ սա դեմպինգային քաղաքականություն չի լինի, այլ կլինի առողջ մրցակցություն և խելամիտ գնային քաղաքակնություն, որի արդյունքում կշահեն բոլորը:
  2. հուսանք, որ Yandex-ը չի գնա նմանօրինակ քայլի, հաշվի առնելով, որ ՀՀ պոտենցիալ շուկան բավականին փոքր է:
  3. ոլորտը վերահսկող կառույցները մանրամասն կհետևեն զարգացող գործընթացներին:
  4. կկիրառվեն հակադեմպինգային քաղաքականություն, վերոնշյալ իրավիճակից խուսափելու համար,
  5. կմշակվեն մեխանիզմներ, որոնք կբացառեն գների հետագա բարձրացումը կամ գոնե զգալի բարձարցումներից ապահովագրելու համար,
  6. առաջարկեն մի շարք պայմաներ նոր կազմակերպության համար,
  7. ապահովեն հայրենական կազմակերպությունների հետագա գործունեությունը,
  8. թույլ չտալ կազմակերպությունների փակմանը և աշխատատեղերի կրճատմանը:
Հ.Գ. Ցանկացած առողջ մրցակցություն ողջունելի է շուկայի համար, եթե դա կատարվում է թույլատրելիի սահմաններում և հետագայում չի խեղի շուկայի կառուցվածքը: Իսկ սպառողները միշտ ընտրելու են ամենացածր և որակյալ ծառայությունը և ապրանքը, բնական վիճակ:


Комментариев нет:

Отправить комментарий