понедельник, 5 октября 2015 г.

Գիտություն և տնտեսություն

Այսօր բուռն  կերպով  քննարկվում  է  գիտելիքահենք  տնտեսության   զարգացման  և  նրա առանձնահատկությունների  մասին:  Ոմանց  մոտ  գիտելիքահենք տնտեսությունը  մեծ հնարավորությունների  փուլ  է,  ոմանց  մոտ  անհեռանկարային  տնտեսությունԻնչևէ,  չենք փորձի  ոչ  մեկի  կարծիքը  պարտադրել  մյուսին,  այլ  կփորձենք  որոշակի  տվյալներ  և   փաստեր արձանագրելովներկայացնել  գիտելիքահենք  տնտեսության  առանձնահատկությունները:
Չհիմնվելով  տարբեր  գիտահետազոտական  փաստերի  և  զեկույցների  վրա  /դրանց կանրադառնանք  այլ  հոդվածների  մեջ/  փորձենք  ուղղակի  պարզ    հաշվարկների  և  տվյալների միջոցով  ներկայացնել  Լոձի  /քաղաք  Լեհաստանումտնտեսական  անցյալը  և  ներկան՝  նշելով գիտակրթական հաստատությունների դերն ու նշանակությունը նրա կյանքում:
Լոձը  գտնվում  է  Լեհաստանի  կենտրոնական  մասումՎարշավայից  մոտ  135կմ  հարավ  արևմուտք,  համարվում  է  Լեհաստանի  երրորդ քաղաքը   բնակչոթյան թվաքանակով:
 Նախկինում,  խորհրդային  և  մինչխորհրդային  տարիներին  Լոձը     բացառապես  հայտնի  էր  իր տեքստիլ  արդյունաբերությամբ:  Քաղաքում   տարբեր  ժաանակաշրջաններում  կառուցվել  ենբազմաթիվ      արդյունաբերական  կենտրոններորոնցից  շատերը  մինչև  այսօր  էլ  կանգուն  են: Արդյունաբերական  ժամանակաշրջանում  Լոձը  զարգանում  էր  ամբողջ    թափով,  սակայն դեպքերի  բերումով  տեքստիլ  արդյունաբերությունը  Լոձում  այլևս  շահավետ  չէր: Իրար հաջորդելով  սկսվեցին  փակվել     արդյունաբերական  կենտրոններըհարյուրավոր արդյունաբերական կենտրոններից  աշխատում  էին  միայն  մի  քանիսըայն  էլ  սակաթիվ  աշխատուժով:
Բնականաբար,  այս  պարագայում  դժվար  չէ  պատկերացնել,  թէ  ինչ   կատարվեց  քաղաքում՝ աղքատությունբնակչության  արտագաղթՍակայն  այս   ամենը  չհանգեցրեց  քաղաքի  անկմանըինչպես  դա  լինում  է  շատ  ու  շատ  քաղաքներում:  Հասկանալով  որ  այլևս արդյունաբերական  ուղիով  քաղաքը   հնարավոր  չէ  զարգացնելիշխանությունները  ձեռնամուխ եղան նոր   ուղինների  փնտրմանըԱյդ  նոր  ուղիններից  մեկն  էլ  հանդիսացավ    գիտակրթական  հաստատությունների  հիմնումը  և  զարգացումը:
Այսօր  Լոձի  Համալսարանը,  հատկապես  տնտեսագիտական  ֆակուլտետըհամարվում  է  Լեհաստանի  առաջավոր  համալսարններից  մեկըԱյստեղ     սովորելու  են  գալիս  հազարավոր  ուսանողներ  թե՛  Լեհաստանիցթե՛  արտասահմանից:
Այսպես,  արտասահմանյան  մի  շարք  ծրագրերով,  այդ  թվում  նաև  ERASMUS MUNDUS, ERASMUS+, Studium Europy Wschodnie  և  այլնսովորելու են գալիս հազարավոր ուսանողներ:
Ուսանողների  համար  ստեղծված  են լավագույն պայմաններ և ապրելու և   սովորելու համար: Միայն  քաղաքի  կենտրոնից  5կմ  հեռավորության  վրա  առանձնացված     տարածքում  գործում  է  14  ուսանողական  հանրակացարան,  որոնք աշխատում են խիստ ծանրաբեռնված:
Յուրաքանչյուր հանրակացարանում  միջինում  կարող  է  մնալ  1000-1200  ուսանողայսինքն միայն  ուսանողական  այդ  փոքրիկ  ավանում  մնում  է   մոտ  15000  ուսանողՈւսանողներորոնց  մեծ  մասը տարբեր ծրագրերի շրջանակներում են գտնվում Լեհաստանում:
Ծրագրի  շրջանակներում  ստանում  են  կրթաթոշակներ  300-1800  Եվրո,  միջինը  ընդունենք  900 եվրո  /հաշվի առնելով որ բարձ կրթաթոշակ ստացողների տեսակարար կշիռը փոքր է/:
15000  հազար  ուսանողներից  ամենաքիչը  4000  ուսանող  ստանոմ  է    վերոնշյալ  կրթաթոշակները,  իսկ  դա  նշանակում  էոր  միջինումքաղաքի    բյուջե  է  մտնումկամ  քաղաքի  դրամային  շրջանառության  մեջ  է  մտնում   ամսեկան  3,6մլն  Եվրո,  ինչը  զգալի ներդրում  կարող է համարվել քաղաքի   համար:
Սա  միայն  այն  փոքր  մասն  է,  որ  ցանկանում  ենք  ներակայցնել  ձեր    ուշադրությանը,  այն  էլ հպանցիկ  կերպովառանց  որևէ  էական     հետազոտությունների  և  մասնագիտական  վերլուծությունների:
Տվյալների  առավել  անրամասն  վերլուծությանգիտության  ազդեցության,  զարգացման հեռանկարների  և  այլնի  մասին  մանրամասն  կներկայացնենք    հետագա  հոդվածներում,  որոնք նվիրված  կլինեն  Լոձ քաղաքինորպես   գիտելիքահենք տնտեսություն:


Որպես  վերջաբան  նշենք,  որ   Լոձի  համալսարանն  ունի  45000-ից  ավելի  ուսանող: Հետևությունները  թողնում  ենք  ձեզ:

Սարատիկյան Նարեկ

воскресенье, 30 августа 2015 г.

Հայկական արտադրանքի մրցունակությունը

Թերևս անժխտելի է այն փաստը, որ հայկան արտադրանքը իր որակական հատկանիշներով չի զիջում շատ ու շատ արտադրանքների: Իսկ հայկական սննդամթերքի և խմիչքների մասին խոսելն ավելորդ է:
Չնայած այս և մի շարք այլ առավելությունների, այսօր աշխարհի շատ երկրներում դժվար է գտնել ապրանքներ որոնք պիտակավորված լինեն "mad in Armenia" հայտնի բառերով:
Ինչն է պատճառը, որ հայկական բարձրորակ ապրանքները մրցունակ չեն արտասահմանում:
Պետք է հիշել, որ միայն բարձր որակը բավարար չէ մրցունակություն ապահովվելու համար:

воскресенье, 23 августа 2015 г.

Նավթային տնտեսություն և Հայաստանը

Ընդամենը մի քանի օր առաջ, օգոստոսի 21-ին նավթի համաշխարհային շուկան ստացավ նոր հուժկու հարված, որի արդյունքները դեռ զգացնել կտան: Նշված ժամանակահատվածում New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում նավթի գինը կազմել է 40.45 դոլլար՝ նվազելով 2.68%-ով:
Առաջին հայացքից, շուկայի նման զարգացումները, պետք է որ Հայաստանի տնտեսության վրա որևէ բացասական ազդեցություն չթողնեն, հաշվի առնելով որ Հայաստանը հանդիսանում է ներկրող երկիր, իսկ գների նվազումը միայն օգուտ է Հայաստանի համար:

суббота, 22 августа 2015 г.

Տնտեսական ազտություն թե կախվածություն

Օգոստոսի 21-ին ՌԴ-ում առգրավել և ոչնչացվել է մոտ 200 կգ ձուկ, որը ներմուծվել էր Հայաստանից: Պաշտոնական հաղորդագրության մեջ, վերոնշյալ քայլը բացատրվում է նրանով, որ կազմակերպությունը չի ունեցել համապատասխան թղթեր, և ներառված չի եղել Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցուցակում:
Այս ամենը կարելի է տրամաբանական համարել, եթե դա տեղի ունենար այլ երկրում կամ գոնե չլիներ մաքսային միություն բառեզրը:

воскресенье, 9 августа 2015 г.

5 մարզ 11-ի փոխարեն. Հայաստանի վերակառուցման «ճապոնական մոդելը»

1999թ.-ին, երբ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) փորձագետները Հայաստանի կառավարությանն էին հանձնում«Հայաստանի  մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը», նրանք հավանաբար չէին էլ կարողպատկերացնել, որ 14 տարի անց«Երևան» և «Հայաստան առանց Երևանի» անդունդը առավել քան երբևէ կխորանա, իսկ նրանցառաջարկությունները կունենան երբեմնի արդիականությունը։ 

воскресенье, 19 июля 2015 г.

5 կարևոր խորհուրդ Սիլիկոնային հովտում ներդրումներ կատարելու վերաբերյալ

Սիլիկոնային հովիտն այժմ առավել քան երբևէ գրավիչ է ներդրումների համար: Ընդ որում, այստեղ կատարված ներդրումների 77%-ը ստարտափներին է բաժին ընկնում։ Մենք հանդիպեցինք և զրուցեցինք երկու խոշոր ներդրողների՝ Էդ Ռոմանի և Սելիլ Դեշփենդի հետ՝ նրանցից ներդրումների վերաբերյալ կարևորագույն խորհուրդներ «կորզելու» նպատակով։
Եվ այսպես, պետք է ներդրում անել։ «Աղոթել ու սպասե՞լ», թե՞, այնուամենայնիվ, գոյություն ունի ավելի արդյունավետ տարբերակ։ Ահա մեր զրուցակիցների խորհուրդները նրանց համար, ովքեր ուզում են գերազանց ներդրողներ դառնալ:

суббота, 18 июля 2015 г.

Աշխարհի 10 ամենահարուստ երկրները

Աշխարհի ամենահարուստ երկիրը Քաթարն է: Այս երկրի քաղաքացիները տարեկան միջինում աշխատում են $105,09 հազար: Այս մասին վկայում են Global Finance Magazine-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

вторник, 7 июля 2015 г.

Գիտության դերը տարածքային տնտեսության զարգացման մեջ

Սարատիկյան Նարեկ, 

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. Տնտն. Ինստիտուտ ասպիրանտ


ԲՈՒՀ-երի ազդեցությունը ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական կյանքի վրա

ՀՀ ԳԱԱ ասպիրանտ
Նարեկ Սարատիկյան

ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման և կայունացման մեջ զգալի դեր և ազդեցություն ունի կրթական համակարգը: Ցանկացած երկրի համար կարևոր նշանակություն ունի կրթական համակարգը, քանի որ հենց այդ գործոնից է կախված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան: Կրթական համակարգի որակից և հաջողություններից է կախված վաղվա սերունդի գիտելիքները, որոնց միջոցով պետք է կառավարվի և զարգանա մեր երկիրը:
Այսօր ՀՀ կրթական համակարգը արձանագրում է լուրջ ձեռքբերումներ և հաջողություններ, ինչպես տարածաշրջանային այնպես էլ միջազգային ասպարեզում: Սակայն, կան բավականին բացթողումներ, որոնց շուտափույթ լուծումը կհանգեցնի երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը:

понедельник, 6 июля 2015 г.

Հունաստանը ֆինանսների նոր նախարար ունի

Հունաստանի ԱԳՆ ղեկավարի նախկին տեղակալ Էվկլիդիս Ցոկալոտոսը նշանակվել է երկրի ֆինանսների նոր նախարար, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 6-ին, Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել:
Նա նշել է, որ «եվրոգոտու որոշ անդամներ ֆինանսների նախարարների նիստերում իր ներկայությունը համարել են անցանկալի»:

Գիտության դերը տարածքային տնտեսության զարգացման մեջ

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ՀՀ-ում տարածքային տնտեսությունը գտնվում է խիստ անմխիթար վիճակում, իսկ դա իր բացասական ազդեցություն է թողնում երկրի ընդհանուր տնտեսական զարգացվածության վրա: Խնդրի կարգավորման համար առաջարկվում է անցում կատարել գիտելիքահենք տնտեսության:

Ինչու ՏՆՏԵՍԱԲԱՆ

Այսօր ցանկացած երկրի շարժիչ ուժն է հանդիսանում տնտեսությունը: Որքան հզոր է տնտեսությունը, այնքան հզոր է երկիրը: Սակայն այսօր աշխարհում տեղի են ունենում տնտեսական մի շարք փոփոխություններ: Նկատվում է անցում ավնադական տնտեսությունից դեպի գիտելիքի տնտեսություն: Տնտեսություն որտեղ գերիշխում է գիտությունը, որտեղ գիտությունն ` դառնում շարժիճ ուժ:
Նպատակ ունենալով համադրել տնտեսությունը և գիտությունը, ներկայացնել գիտության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև տնտեսական վերլուծություններ ու նորություններ որոշվեց այս նոր կայքը անվանել ՏՆՏԵՍԱԲԱՆ:
<<Տնտեսաբան>>-ը կարելի է նույնականացնել տնտեսագետի հետ սակայն ելնելով վերջածանցից` բան և գետ, բանը իր մեջ ներառում է ավելի լայն իմաստ, ինչը ավելի է համապատասխանում մեր ռազմավարությանը:


ԲԱՆ բառի բացատրություն

1. Խոսք:
2. Միտք, գաղափար: 
3. Գործ, աշխատանք:
4. Ասացվածք, արտահայտություն:
5. Իրողություն, իրադարձություն:
6. Անցք, դեպք, պատահար, փորձանք: