Աշխարհի ամենահարուստ երկիրը Քաթարն է: Այս երկրի քաղաքացիները տարեկան միջինում աշխատում են $105,09 հազար: Այս մասին վկայում են Global Finance Magazine-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Հիմք ընդունելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրական տվյալները՝ Global Finance Magazine-ի վերլուծաբանները համադրել են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ, հարուստ ու աղքատ բնակչության եկամուտների հարաբերակցությունը, կյանքի նվազագույն պայմանների առկայություն և այլն, ու ստացված արդյունքների հիման վրա կազմել աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշը:

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.
- Քաթար, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $105,09 հազար
- Լյուքսեմբուրգ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $79,59 հազար
- Սինգապուր, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $61,56 հազար
- Նորվեգիա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $56,66 հազար
- Բրունեյ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $55,11 հազար
- Հոնկոնգ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $53,43 հազար
- ԱՄՆ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $51,24 հազար
- ԱՄԷ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $49,88 հազար
- Շվեյցարիա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $46,47 հազար
- Ավստրալիա,միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $44,07 հազար
Комментариев нет:
Отправить комментарий