вторник, 7 июля 2015 г.

ԲՈՒՀ-երի ազդեցությունը ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական կյանքի վրա

ՀՀ ԳԱԱ ասպիրանտ
Նարեկ Սարատիկյան

ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման և կայունացման մեջ զգալի դեր և ազդեցություն ունի կրթական համակարգը: Ցանկացած երկրի համար կարևոր նշանակություն ունի կրթական համակարգը, քանի որ հենց այդ գործոնից է կախված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան: Կրթական համակարգի որակից և հաջողություններից է կախված վաղվա սերունդի գիտելիքները, որոնց միջոցով պետք է կառավարվի և զարգանա մեր երկիրը:
Այսօր ՀՀ կրթական համակարգը արձանագրում է լուրջ ձեռքբերումներ և հաջողություններ, ինչպես տարածաշրջանային այնպես էլ միջազգային ասպարեզում: Սակայն, կան բավականին բացթողումներ, որոնց շուտափույթ լուծումը կհանգեցնի երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը:
ՀՀ կրթական համակարգը զարգացման տեսանկյունից կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի[1]:
·         Անցումային փուլ /1990-1994թթ./ Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի վերափոխումների գործընթացի սկիզբ: 1990 թվականի հուլիսին` Կրթության նախարարության <<Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին>> որոշմամբ[2]: իրականացվում են մի շարք բարեփոխումներ, մշակում և կիրառում են մի շարք ենթաօրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտեր:
·         Հաջորդ շրջափուլը կարելի է բնորոշել որպես կայունացման ժամանակաշրջան (1995-1999): Երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց, սկսվել էր հանրակրության ոլորտի բարեփոխումը: Արդեն 1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրության 35-րդ հոդվածում ամրագրվում էր. <<ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթույան իրավունք, միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքնչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքով անվճար բարձրագույն և  այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք>>[3]:
·         Բարեփոխումների նոր փուլը կարելի է բնորոշել որպես կայացման ժամանակաշրջան (1999-2003): 1999 թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդուված «Կրթության մասինե ՀՀ օրենքը>> միտված էր որոշակիորեն ուղղորդելու վերափոխվող համակարգի զարգացումը: Այն ընդգրկում է բովանդակային հիմնահարցեր` կրթակարգ, նոր ուսումնական ծրագրեր, սովորողների ուսումնական արդյունքների գնահատման նոր համակարգ և այլն: Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը:

Կրթական համակարգում, մասնավորապես բարձրագույն կրթական համակարգում, ինչպես արդեն նշեցինք, առկա են մի շարք բացթողումներ և խնդիրներ: Չթերագնահատելով կրթական համակարգում առկա մյուս խնդիրները /կրթական համակարգի յուրաքանչյուր խնդիր պահանջում է մանրակրկիտ և աչալուրջ մոտեցում և լուծում/, կցանկանայինք ուշադրությունը հրավիրել և ներկայացնել կրթական համակարգի կենտրոնացման վրա: Կենտրոնացում, որը հիմնականում տեղի է ունենում Երևան քաղաքում և առկա է նաև տնտեսության մյուս ճյուղերում ևս:
Տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանի Հանրապետությունում սկսել են խորանալ տնտեսական աճի արագացմանը զուգընթաց` 2000 թվականից, և հիմնականում արտահայտվում են մայրաքաղաք Երևանի տնտեսական դերի և նշանակության աճով, որի արդյունքում կենսամակարդակի տարբերությունը Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև անընդհատ աճել է: Մեծ են նաև անհամաչափությունները մարզերի միջև: Երկարաժամկետ ապագայում, տարածքային մեծ և, առավել ևս, խորացող անհամաչափությունները կարող են ուղղակիորեն և անուղղակիորեն բացասաբար անդրադառնալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա: Մասնավորապես` անհամաչափ տարածքային զարգացումը նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության անցանկալի արտահոսքին ու քաղաքային համայնքներում, հատկապես` Երևանում կենտրոնացմանը[4]։
Տարածքային համաչափ զարգացման համար անհրաժեշտ է որպեսզի ՀՀ մարզերը ապահովված լինեն համապատասխան հնարավորություններով՝ նյութական, ֆինանսական, մարդկային և այլն:
Չնայած այսօր ՀՀ կառավարությունը իր ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը և կատարում է համապատասխան գործողություններ,այնուամենայնիվ հարկ է նշել որ այսոր ՀՀ մարզերում առկա է լուրջ խնդիր կապված որակյալ կադրերի և երիդասարդ մասնագետնրի հետ:
Կրթական ծրագրերի, մասնավորապես ԲՈՒՀ-երի մասնաճուղերի ստեղծում, կրթական ծրագրերի իրականացում, մարզերում գտնվող ԲՈՒՀ-երի ոսանողներին տրվող աջակցությունը, կարող է զգալիորեն լուծել վերոնշյալ խնդիրները և ապահովվել տարածքային համաչափ զարգացման հիմք:
Այսօր ՀՀ բուհերում սովորում են մոտավորապես 100 հազ. ուսանող /աղ.1 /[5]:

ՀՀ բարձրագույն կրթական համակարգ

2007/08թթ.
2008/09թթ.
2009/10թթ.
2010/11թթ.
2011/12թթ.
´³ñÓñ³գáõÛÝ áõëáõÙÝ³Ï³Ý Ñ³ëï³ïáõÃÛáõÝÝ»ñÇ ù³Ý³ÏÁ
85
90
77
74
68
¸ñ³ÝóáõÙª áõë³ÝáÕÝ»ñÇ Ãí³ù³Ý³ÏÁ, 1000 Ù³ñ¹
112.2
114.4
114.6
111.0
95.3
ÀݹáõÝí»É »Ý áõë³ÝáÕÝ»ñ
26 157
27 657
26 491
26 443
7 584 

Բուհերի մեծ մասը, մոտավորապես ութսուն տոկոսից ավելին գտնվում է Երևանում, նույն պատկերն է նաև ուսանողների թվաքանակի պարագայում:


Բուհերի մեծ մասը, մոտավորապես ութսուն տոկոսից ավելին գտնվում է Երևանում, նույն պատկերն է նաև ուսանողների թվաքանակի պարագայում:

Այսօր, եթե հանրապետության տարբեր մարզերում գործեին բարեկեցիկ և մրցունակ ԲՈՒՀ-եր, ապա համոզված եմ, որ ուսանողների մեծ մասը կուսաներ հենց իր մարզում դրանում լուծելով մի շարք սոցիալ-տնտեսակն խնդիրներ:
1.      Ընտանիքը ստիպված չէր լինի կրթության համար մեծ պարտքեր կատարել, ծանարացնելով ընտանիքի սոցիալ-տնտեսական կյանքը:
2.      Ուսանողի կողմից կատարվող հիմնական ծախսերի մեծ մասը /հագուստ, սննունդ, տրանսպորտ և այլն/ կկատարվեր տվյալ մարզում, ինչը նշանակում է կատարել ծախս /ներդրում/ տվյալ մարզի տնտեսական և ֆինանսական հատվածում, որը ինքնստինքյան կնպաստեր մարզի տնտեսական հատվածի ակտիվացմանը /մուլտիպլիկատորի էֆեկտ/:
3.      Որոշակիորեն կկանխի երիտասարդության և ապագա կադրերի արտահոսքը մարզերից: Ուսանողների մեծ մասը ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում մարզ: Իսկ հաճախ ուսանողների հետ Երևան են տեղափոխվում նաև ընտանիքի մյուս անդամները:
4.      Կապահովվի մարզերի համապատասխան կադրերով, ինչը հնարավորություն կտա մարզի գործատուներին ունենալ բարձր որակավորմամբ և եռանդով լի աշխատողներ: Որը բնականաբար կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը կամ որոշակիորեն կակտիվացնի ՀՀ մարզային սոցիալ-տնտեսական կյանքը:
Առաջին հայացքից, վերոնշյալ և մի շարք այլ կետեր , թվում են ուղղակի անիրականալի կամ երազանք: Սակայն դրանք կարող են դառնալ իրականություն և լուծել մարզի սոցիալ տնտեսական կյանքը, եթե ՀՀ մարզերում ակտիվորեն գործեն ԲՈՒՀ-եր: Իսկ մնացածը, հավատարիմ մնալով շուկայական տնտեսության ինքնակարգավորիչ հատկությանը, կկարգավորվեն ինքնուրույն:

ԲՈՒՀ-երի գործունեությունը մարզերում, կապված է մի շարք խնդիրների հետ, որոնք էականորեն խոչընդոտում են ԲՈՒՀ-երի հաստատմանը և զարգացմանը մարզերում: Սակայն դրան զուգահեռ ունեն որոշակի առավելություններ և հնարավորություններ, որոնց հաշվին կարող են չեզոքացնել վտանգները: Ասվածը ավելի պատկերավոր կերպով ներկայացնենք SWOT վերլուծության միջոցով /աղյուսակ 2/:

SWOT
Աղ. 2
ՈՒԺԵՂ
       1.    Մատչելի գին                                                        
       2.    Տրամադրող միջավայր
       3 .    Փոքր լսարանային խմբե  
       4.    Խնդիրներին արագ արձագանքում
ԹՈՒՅԼ
1.    Որակյալ և անհրաժեշտ կադրերի բացակայություն
       2.     Անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի անբավարարվածություն
       3.    Ցածր աշխատավարձ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      1.    Գործատու-ուսանող ավելի  սերտ կապ
      2.    Տեղակայված է բնակության վայրին ավելի մոտ
      3.    Սոցիալական աստիճանակարգման բացակայություն կամ նվազ արտահայտելի
      4.    Կոռուպցիոն ռիսկի նվազեցում

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
        1.    Բնակչության արտահոսք մարզերից
        2.    Մարզային ԲՈՒՀ-երի նկատմամբ ձևավորված թյուր կարծիք
       3.    Մրցակցության բարձր մակարդակ 

Համադրելով վերը թվարկված գործոնները կարելի է ստանալ մի ընդհանուր պատկեր, որն ուղղակիորեն ազդում մարզերի ԲՈՒՀ-երի զարգացման ու առաջխաղացման վրա:
Այսպիսով, մարզային ԲՈՒՀ-երը ունենալով մատչելի գին, տեղեկայված լինելով բնակավայրերին ավելի մոտ, ստեղծելով դրական և առողջ միջավայր, ինչպես նաև նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը, նպաստում են մարզային բնակչության կրթական, հետևաբար սոցիալական խնդիրների կարգավորմանը: Իսկ առակա խնդիրների և սպառնալիքների լուծումը և չեզոքացնում կարող է առավելագույնին հասցնել օգտակարությունը:
Չնայած այս ամենին, հարկ է նշել, որ կրթության ոլորտում առակա են որոշակի այլ խնդիրներ, որոնք բնորոշ են ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երին, մասնավորապես.

1.    Հայաստանում դեռևս բարվոք չէ իրավիճակը ուսանողական շարժունության ասպարեզում: Ուսումնական պլաններով կոշտ ռեգլամենտավորված ուսուցման կազմակերպման առկա ձևը խիստ սահմանափակում է ուսանողների տեղափոխությունները մասնագիտությունից մասնագիտություն և բուհից բուհ անգամ Հայաստանում:

2.    Կրթական ծրագրերում գերակշռում է սովորողների տեսական պատրաստվածությունը, շրջանավարտները չունեն կյանքի և մասնագիտական գործունեության համար բավարար կիրառական կարողություններ ու հմտություններ, արդյունավետ մասնագիտական կողմնորոշում:

3.    Դեռևս բավարար չեն ուսանողների ինքնուրույն աշխատանքը ապահովող և խթանող առկա մեխանիզմները:

4.    Թույլ է կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսությունը, բավարար չեն սոցիալական գործընկերության մեխանիզմները: Կրթության համակարգը չի կարողանում արագ և արդյունավետ արձագանքել հասարակության և տնտեսության արագընթաց զարգացումներին:

5.    Անբավարար է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս, շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:

6.    Բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները

Այսպիսով, իրականացնելով որաշակի քաղաքականություն, որը միտված կլինի վերացնել վերոնշյալ խնդիրները և զարգացնելու ՀՀ մարզերում ԲՈՒՀ-ական կառույցները, կարող ենք վստահորեն նշել, որ դրանք կթողնեն դրական ազդեցություն տարածքային համաչափ զարգացման վրա: ԲՈՒՀ-ական կառույցների ստեղծումը և զարգացումը կարող է նպաստել նաև Երևան քաղաքի և մարզերի միջև առկա կենսամակարդակների տարբերությունների նվազեցումը և մարզերի զարգացման տեմպերի մոտեցմանը Երևանի զարգացման տեմպերին:
ԲՈՒՀ-ական համակարգի զարգացումը մարզերում հնարավորություն կտա բացահայտել տարածքներում առկա ռեսուրսների համեմատական առավելությունները, անհրաժեշտ պայմանների ստեղծել՝ հատկապես ենթակառուցվածքների մասով, ինչպես նաև մարդկային ռեսուրսների (մարդկանց գիտելիքների, ունակությունների փորձի, հմտությունների համախումբ)` որպես ինտենսիվ զարգացման գործոն:
ԲՈՒՀ-երը, դիտարկելով նաև որպես գիտահետազոտական կենտրոներ, հնարավորություն կտան անմիջապես ուսումնասիրել և բացահայտել տվյալ տարածաշրաևնի առավելությունները և թերությունները, առաջարկելով նոր մոտեցումներ, ինչպես նաև տարածաշրջանին ապահովելով անհրաժեշտ կադրերով: 


[2] Ս. Հովհաննիսյան, Ազգային ինքնությունը Համաշխարհայնացման հոլովույթում. առկա մարտահրավերները, ինքնությունը և փոփոխվող աշխարհը (Միջազգային գիտաժողովի նյութեր), Ե., ՙԼինգվա՚ հրատարակչություն, 2008, էջ 62:
[3] ՀՀ Սահմանադրություն:
[4] <<Տարածքային զարգացման հայեցակարգ>>  ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30 նիստ N25 արձանագրային որոշում, էջ 2

Комментариев нет:

Отправить комментарий