воскресенье, 19 июля 2015 г.

5 կարևոր խորհուրդ Սիլիկոնային հովտում ներդրումներ կատարելու վերաբերյալ

Սիլիկոնային հովիտն այժմ առավել քան երբևէ գրավիչ է ներդրումների համար: Ընդ որում, այստեղ կատարված ներդրումների 77%-ը ստարտափներին է բաժին ընկնում։ Մենք հանդիպեցինք և զրուցեցինք երկու խոշոր ներդրողների՝ Էդ Ռոմանի և Սելիլ Դեշփենդի հետ՝ նրանցից ներդրումների վերաբերյալ կարևորագույն խորհուրդներ «կորզելու» նպատակով։
Եվ այսպես, պետք է ներդրում անել։ «Աղոթել ու սպասե՞լ», թե՞, այնուամենայնիվ, գոյություն ունի ավելի արդյունավետ տարբերակ։ Ահա մեր զրուցակիցների խորհուրդները նրանց համար, ովքեր ուզում են գերազանց ներդրողներ դառնալ:


1 Բավականաչափ գումար ունեցեք ներդրումներ կատարելու համար : Ընդհանրապես դժվար է գումար վաստակել «համեստ» ներդրումներով (100.000$ -ից պակաս), ինչն իր հերթին նշանակում է, որ դուք բավականաչափ ազատություն չեք ունենա գործարքների ժամկետների մասին շահավետ բանակցություններ վարելիս։ Դժվար է լավագույն գործարքը կնքել, երբ չկան վերջինիս համար պահանջվող համապատասխան ֆինանսական միջոցներ: Դուք նաև կցանկանաք որոշ գումար մի կողմ դնել՝ հաջողությամբ զարգացող բիզնեսները վերաֆինանսավորելու համար։ Եվ, իհարկե, այս ամենը ռեալ ֆինանսական միջոցներ է պահանջում:

2 Դիտարկեք բազմաթիվ ներդրումային առաջարկներ : Եթե դուք նոր եք ներդրումների ոլորտում, ուսումնասիրեք բազմաթիվ նախագծեր մինչև դրանցից մեկն ընտրելը։ Նաև փորձեք նախքան ներդնելը հնարավորինս շատ տեղեկություն հավաքել շուկայի մասին։

3 Փորձեք կենտրոնանալ մեկ ոլորտի վրա։ Մասնագիտանալով մեկ ոլորտում՝ դուք հնարավորություն կունենաք հանգամանորեն ուսումնասիրել տվյալ ոլորտի զարգացման դինամիկան և գերազանց տեղեկացված լինել ոլորտի նրբություններին՝ կարևոր որոշումներ կայացնելու համար:

4 Կատարեք ներդրումներ տարբեր նախագծերում։ Յուրաքանչյուր ստարտափ ձախողման մեծ հավանականություն ունի։ Ներդրումներ կատարելով մի քանի նախագծում՝ կկրճատեք ձեր եկամուտների տատանումները։
5 Գտեք լավագույն թիմերը մեծ շուկաներում: Փնտրեք այնպիսի թիմեր, որոնք շեշտը դնում են սպառողների զարգացման վրա և ովքեր լսում են իրենց հաճախորդներին: Այդ թիմերը հրաշալի հնարավորություն ունեն հասնելու ապրանք-շուկա համապատասխան հարաբերակցության։

Այսպիսով` մեկ կոնկրետ գաղափարն այնքան էլ կարևոր չէ, որքան շուկայի չափն ու թիմի մոտեցումը կոնկրետ գաղափարի իրականացմանը։ Էդ Ռոման. սեփական կապիտալի ներդրումներ ունի ավելի քան ութ ստարտափ նախագծերում։ Մինչև ներդրումային բիզնեսում մասնագիտանալը հիմնադրել և ղեկավարել է Ghostfire Games ընկերությունը, որը դինամիկ խաղեր է պատրաստում Nintendo Wii խաղային համակարգերի համար։ Նրա հեղինակած Rage of the Gladiator (Գլադիատորների ցասումը) խաղը քննադատների հավանությանն է արժանացել որպես Wii համակարգի հիմնական խաղ։ Նա նաև հիմնադրել է The Middleware ընկերությունը, որը մասնագիտացած է Java ծրագրային ապահովման ուսուցմամբ և խորհրդատվությամբ։ The Middleware ընկերությունը չորս տարի «աճելուց» հետո գնել է Precise Software ընկերությունը, որտեղ Էդ Ռոմանը և Սելիլ Դեշփենդը համահիմնադիրներ են։ Սելիլ Դեշփենդ. Bay ընկերության գլխավոր գործընկեր։ Ըստ նրա՝ ներդրումներ կատարում է այն ոլորտներում, որտեղ կարող է իր գործնական հմտություններն ու կանխազգացումը գործի դնել։

2006 թ.-ից ի վեր նա 75 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 20 նախագծերում, որոնք մասնագիտացած են երկու հիմնական ուղղություններով՝
(1) բաց կոդեր (open source) և կորպորատիվ ծրագրային ապահովման (enterprise software) ենթակառուցվածքներ
(2) Social graph-ի մոդելով պատրաստվող պլատֆորմնե:

Աղբյուր forbes.am

Комментариев нет:

Отправить комментарий