воскресенье, 9 августа 2015 г.

5 մարզ 11-ի փոխարեն. Հայաստանի վերակառուցման «ճապոնական մոդելը»

1999թ.-ին, երբ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) փորձագետները Հայաստանի կառավարությանն էին հանձնում«Հայաստանի  մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը», նրանք հավանաբար չէին էլ կարողպատկերացնել, որ 14 տարի անց«Երևան» և «Հայաստան առանց Երևանի» անդունդը առավել քան երբևէ կխորանա, իսկ նրանցառաջարկությունները կունենան երբեմնի արդիականությունը։ 

Անժխտելի է, որ տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանում կորցրել են իրենց հիմնախնդրային կարգավիճակը և որակվում են որպես օրինաչափություն՝ անցումային տնտեսություն ունեցող երկրի բնականոն զարգացման ճանապարհին: Դրանով, հավանաբար, բացատրվում է այն, որ 29,743 հազար կմ2 տարածք ունեցող պետության 0.7 տոկոսի վրա է բնակվում բնակչության 35%-ը:  Այսօր Երևանի «հաննիբալիստական երախը» կուլ է տալիս հիմնական կրթական, առողջապահական և մշակույթային օջախները, արտադրությունը, ֆինանսները, առևտուրը և ծառայությունները:
Մանրակրկիտ ուսումնասիրելով Հայաստանի մարզերը՝ ճապոնացիները եկել էին այն եզրակացության, որ որոշ մարզերում, ինչպես օրինակ՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Տավուշում և Արագածոտնում բնակչության թվաքանակը չափազանց փոքր էր վերջիններս տարածքային կառավարման առանձին միավորներ համարելու համար:
Հաշվի առնելով նաև տնտեսական ցուցանիշները` Ճապոնիայի և Հայաստանի տարածքայինբաժանումների համադրման արդյուքնում 14 տարի առաջ «ծնվել» էր Հայաստանի վերակառուցմաննոր մոդելը: Վերջինիս հիմքում ընկած էր մարզերի վերամիավորման գաղափարը, քանի որ 10մարզերի առկայությունը ոչ միայն դիտարկվում էր տնտեսական առումով ոչ նպատակահարմար, այլևանարդյունավետ էր տարածքային կառավարման տեսանկյունից:
Ճապոնիայում տարածքային կառավարման միավորները պրեֆեկտուրաներն են, ճիշտ այնպես,ինչպես Հայաստանում՝ մարզերը: Աղյուսակում ներկայացված են Ճապոնիայի 3 կղզիները, որոնցիցտարածքի մեծությամբ և բնակչության թվաքանակով Հայաստանը մոտ է Շիկոկուին:
 
Բնակչություն (1000)
Տարածքը, քառ. Կմ
Պրեֆեկտուրաների թիվը
Ճապոնիայի կղզի
1999 թ.
2012 թ.
1999-2012
Շիկոկու
4,219
3,953
18,798
4
Հոկաիդո
5,731
5,486
83,452
1
Կյուշու
13,521
13,177
35,640
7
Հայաստան
3,791
3,041
29,800
10





Աղյուսակից երևում է, որ Շիկոկուն ունի ընդամենը 4 պրեֆեկտուրաներ: Եթե զուգահեռներ անցկացնենք ճապոնական պրեֆեկտուրաների և Հայաստանի 10 մարզերի միջև, ապա վերջիններս աչքի են ընկնում սոցիալ-տնտեսական ցուցանիշների անհամաչափությունների առկայության պատճառով:
Ճապոնացիների առաջարկը թեև համարձակ, բայց օրգանական է առայսօր: Այն անգամ տեղավորվում է Կառավարության ծրագրի շրջանակում /2012թ. Հունիս/, որը միջհամայնքային միավորումների ձևավորումը և համայնքների խոշորացումը տեսնում է որպես համայնքների ներքին կարողությունների ավելացման և արդյունավետ օգտագործման գրավական:
Ստորև ներկայացվում է «Հայաստանի ճապոնական մոդելը», որը բաղկացած է 5 մարզերից և Երևան քաղաքից: Ըստ ճապոնացիների` ավելի խոշոր տարածքային կառավարման միավորների առկայությունը կնպաստի երկրի ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունների զարգացմանը, արդյունքում` ինքնակազմակերպմանը և ինքնաբավարարմանը սեփական ռեսուրսների հաշվին:
Հազար դրամ
Նոր մարզ
Բնակչությունը,հազ.մարդ
1 շնչին ընկնողարդյունաբե-րություն
1 շնչին ընկնողգյուղատնտե-
սություն
1 շնչին ընկնողշինարա-
րություն
1 շնչին ընկնողառևտուր ևծառայություն-
ներ
Երևան
1068.90
421.03
7.02
116.36
1886.43
Տավուշ +Լոռի
365.50
239.26
276.06
49.05
170.05
Կոտայք +Գեղարքունիք
493.90
337.16
431.87
54.08
181.32
Վայոց Ձոր-Սյունիք
194.30
1069.11
364.90
60.09
183.87
Արարատ +Արմավիր
531.50
279.41
504.23
19.30
155.96
Շիրակ +Արագածոտն
386.90
155.66
464.72
40.01
165.11
Ակհնայտ է, որ մարզերի խոշորացումը ավելի կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացման ներկա օղակների (Գյուղատնտեսություն` Արագածոտն-Շիրակ, Արմավիր-Արարատ, արդյունաբերություն` Վայոց-Ձոր-Սյունիք), կատարելագործմանը և մարզերի դիվերսիֆիկացմանը տնտեսության նոր ճյուղերի զարգացման հաշվին: 
աղբյուր forbes.am

Комментариев нет:

Отправить комментарий