воскресенье, 23 августа 2015 г.

Նավթային տնտեսություն և Հայաստանը

Ընդամենը մի քանի օր առաջ, օգոստոսի 21-ին նավթի համաշխարհային շուկան ստացավ նոր հուժկու հարված, որի արդյունքները դեռ զգացնել կտան: Նշված ժամանակահատվածում New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում նավթի գինը կազմել է 40.45 դոլլար՝ նվազելով 2.68%-ով:
Առաջին հայացքից, շուկայի նման զարգացումները, պետք է որ Հայաստանի տնտեսության վրա որևէ բացասական ազդեցություն չթողնեն, հաշվի առնելով որ Հայաստանը հանդիսանում է ներկրող երկիր, իսկ գների նվազումը միայն օգուտ է Հայաստանի համար:

Սակայն դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նախ այն պատճառով, որ նավթի գների փոփոխությունը անմիջապես ազդում է դոլլարի փոխարժեքի վրա, և երկրորդ Հայաստանն ամուր կապերով կապված է Ռուսաստանի հետ:
Ինչու Ռուսաստան:
Գաղտնիք չէ, որ այսօր հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, և ցանկացած տնտեսական փոփոխություն անմիջապես ազդում նաև մեր տնտեսության վրա:
Պաշտոնական տվյալների համաձայն ՌԴ-ի արտաքին առևտրի մոտ 30% կազմում է նավթի արտահանումը: Այսինքն, ստացվող գումարների մեծ մասը գալիս է հենց նավթի արտահանումից, իսկ դեպքերի նման զարգացումը ակնկալում է ստացվող գումարների նվազում, տնտեսության թուլացում և ռուբլու արժեզրկում: Իսկ ռուբլու արժեզրկումը անմիջապես հարված է հասցնում իր հետ փոխկապակցված այլ դրամական միավորներին, այդ թվում նաև ՀՀ դրամին: Ասվածն առավել լավ պատկերացնելու համար, նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում նավթի մեկ բարելի գինը կազմում էր մոտ 90 դոլլար, դեռևս այն ժամանակ մեծ իրարանցում սկսվեց համաշխարհային շուկայում, քանի որ գրանցվել էր նավթի ռեկորդային ցածր գին: Իսկ արդյուննքները իրենց երկար սպասեցնել չտվեցին: Դժվար չէ պատկերացնել թե ինչ կարող է պատահել այս փուլում:
Փաստորեն ստացվում է հետևյալ պարադոքսային իրավիճակը: Հայաստանը հանդիսանալով նավամթերք ներմուծող երկիր, այդ ապրանքի գների նվազեցումից ոչ թէ շահում այլ որոշակի տնտեսական վնասներ է կրում:
Սպասենք դեպքերի հետագա զարգացմանը...

Комментариев нет:

Отправить комментарий