Տարածքը զբաղեցնում է ամբողջ Սանտա Կլարա հովիտը, Սան Ֆրանցիսկո թերակղզու հարավային մասը և արևելյան ծովախորշի հարավային մասը՝ կազմելով Սանտա Կլարա, Սան Մաթեո և Ալամեդա կոմսությունների մեծ մասը։ Սիլիկոնային հովտի մայրաքաղաքը համարվում է Սան Խոսե քաղաքը։
воскресенье, 29 октября 2017 г.
Սիլիկոնյան հովիտ
суббота, 28 октября 2017 г.
четверг, 19 октября 2017 г.
2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել. նախարար
2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սա տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետության աջակցության մասին» օրենքի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Փոքր եւ միջին սթարթափերը բոլոր հարկերից (բացի աշխատակիցների եկամտահարկից) ազատվել են 3 տարով, իսկ օրենքը գործում էր մինչեւ 2020 թվականը: Այնուհետեւ՝ 2017-ի սկզբին, արտոնությունները երկարացվեցին մինչեւ 5 տարի, իսկ դրանց վերջնաժամկետը չեղյալ համարեցին:
Անշարժ գույքի շուկայում գների անկումը նախաճգնաժամային ազդակ է. Վիլեն Խաչատրյան
«Անշարժ գույքի շուկան, ընդհանրապես, դիտարկվում է որպես ինդիկատոր, որը բնակչության և՛ սպառողական վիճակի, և՛ գնողունակության, և՛ ընդհանրապես ավելի լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկն է: Այդ տեսանկյունից` սա դիտարկվում է որպես նախաճգնաժամային ցուցանիշ, այսինքն՝ այս շուկայի ազդակները, որպես այդպիսին, նախաճգնաժամային ազդակներ են»,-ասաց նա:
вторник, 17 октября 2017 г.
Վարքագծային տնտեսագիտություն. Ինչի՞ համար Նոբելյան մրցանակի արժանացավ Ռիչարդ Թալերը

Իսկ ի՞նչ է ուսումնասիրում վարքագծային տնտեսագիտությունը, և ո՞րն է Թալերի ներդրումը այս գործում:
Տնտեսագիտությունը` որպես գիտություն, աշխատում է մոդելների հետ, որոնք այս կամ այն հասկացության (կազմակերպություն, տնային տնտեսություն, մարդիկ և այլն) պարզեցված սխեմաներն են: Ամենահայտնի պարզեցումներից մեկն էլ այն է, որ մարդիկ կայացնում ենտնտեսական որոշումներ՝ առաջնորդվելով ռացիոնալ կանոններով և նպատակներով : Սակայն իրականում մարդը ոչ միշտ է ռացիոնալ վարվում: Ռացիոնալությունից այդ շեղումներն էլ հենց ուսումնասիրում է վարքագծային տնտեսագիտությունը:
воскресенье, 15 октября 2017 г.
среда, 11 октября 2017 г.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Լուսինե Սարգսյան
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի
Տնտեսագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս
Մրցունակ ազգային ինովացիոն համակարգի ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը հատուկ է ոչ բոլոր երկրերին: Դրա համար անհրաժեշտ է ունենալ մշակված հաջորդական քայլերի սխեմա կամ ճանապարհային քարտեզ: Դեռ ավելին, առանձին մոդելներով առաջնորդվելը դեռևս չի
երաշխավորում, որ կոնկրետ երկրի փորձին հետևելով, կարելի է հասնել հաջողության: Այս առումով անառարկելի է մի փաստ, Հայաստանում գործուն
ազգային ինովացիոն համակարգ ունենալը հրատապ անհրաժեշտություն է,
քանի որ առանց դրա ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները մշուշոտ են
և լի սպառնալիքներով, մասնավորապես, գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ միավորերը և ենթակառուցվածքները իրենց ձևավորման և զարգաման ճանապարհին կարող են կորցնել
առկա մրցակցային առավելությունները: Փաստ է, որ նորարական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նպաստավոր ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի առկայությամբ: Հայաստանում նորարական
գործունեության աջակցմանն ուղղված օրենսդրական դաշտի վերլուծությունը
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Գտնվելով գիտելիքահենք տնտեսության պայմաններում, անհարժեշտություն է առաջանում տնտեսությունն ամբողջովին դիտարկել այդ համատեքստում, ընդգրկելով նաև տարածքային տնտեսությունը։
Գաղտնիք չէ, որ այսօր տարածքային տնտեսության զարգացումն ամբողջ աշխարհում հանդիսանում է գերակա ուղություն։ Բացառություն չէ նաև ՀՀ-ն։
2011թ. Կառավարության արձանագարության մեջ հստակ նշվում է. <<Տարածքային զարգացման անհամաչափություններն այս կամ այն չափով բնորոշ են բոլոր երկրներին։ Դրանք պայմանավորված են աշխարհագրական, բնակլիմայական, ժողովրդագրական և տնտեսական զարգացման վրա ազդեցություն ունեցող այլ գործոններով։ Տարածքային զարգացման անհամաչափությունների խորացումը բնորոշ է հատկապես զարգացող և անցումային տնտեսութ-յամբ երկրներին։ Զարգացման այս փուլում մեր երկրի համար հատկապես կարևորվում է այնպիսի քաղաքականության մշակումն ու կիրառումը, որը ոչ միայն չի խորացնում զարգացման անհամաչափությունները, այլ նաև տարածքների համաչափ զարգացում է ապա-հովում >>: Իսկ ԳՀՏ-ն այսօր հանդիսանում է այն լավագույն և միգուցե միակ տարբերակը,
вторник, 10 октября 2017 г.
Հայաստանում «Հորիզոն-2020»-ի շրջանակներում նոր գրասենյակ կբացվի
Подписаться на:
Сообщения (Atom)