пятница, 26 февраля 2016 г.

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ. ՆՊԱՏԱԿ, ԹԵ ՄԻՋՈՑ

Երկար ժամանակ է, ինչ տարբեր մակարդակներում քննարկման թեմա է դարձել ՀՀ-ում համայնքների խոշորացման հարցը: Դրա վերաբերյալ կան իրարամերժ մոտեցումներ: Այսպես. խոշորացման կողմնակիցները կարծում են, որ համայնքների խոշորացման արդյունքում կտնտեսվեն շոշափելի ֆինանսական միջոցներ`ի հաշիվ վերջիններիս ղեկավար աշխատակազմի թվի կրճատման, ինչն էլ հնարավորություն կտա որոշակի մեծածավալ խնդիրներ լուծելու խոշորացված համայնքում: Խոշորացմանը դեմ արտահայտվողներն էլ համարում են, որ տարածական մեծ հեռավորությունը բնակավայրերի միջև բնակչության մեծ մասին կզրկի տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խոչընդոտ կհանդիսանա բնակչության ակտիվ մասնակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Դեռևս 2007 թ. մեր հրատարակած հոդվածներում անդրադարձել ենք այս խնդրին: Այժմ էլ, երբ խնդիրն օրակարգում է, և ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է երեք խումբ համայնքների խոշորացում`

четверг, 25 февраля 2016 г.

Նոր iPhone 7 /լուսանկարներ և վիդեո/

Բոլորը անհամբեր սպասում էին iPhone-ի նոր մոդելին: Համացանցում արդեն տարածվել է նոր iPhone 7-ի լուսանկարները և տեխնիկական որոշ տվյալներ: Տարածված տվյալների համաձայն մեզ սպասվում է բոլորովին նոր iPhone 7, որը խոստանում է հեղափոխական լինել: այն ավելի շատ կհետաքրքրի լուսանկարվել սիրողներին և զանազան ֆիլմեր կամ նկարներ դիտողներին և ոչ միայն: Նոր iPhone 7-ը կունենա

среда, 24 февраля 2016 г.

Նպատակահարմար վայրեր միլիարդատեր դառնալու համար:

Երբևէ մտածել եք դառնալ միլիարդատեր: Եթե այո, ապա պետք է ընտրել համապատասխան քաղաք և միջավայր միլիարդատեր դառնալու համար: Բնականաբար կարող եք թվարկել բազմաթիվ քաղաքաներ և պետություններ, որոնք ունեն նպատակահարմար միջավայր միլիարդատեր դառնալու համար: Իսկ ահա թե ինչի մասին է վկայում վիճակագրությունը:

понедельник, 22 февраля 2016 г.

Երկիր, որտեղ հոգ է տարվում քաղաքացիների մասին և որտեղ գնահատվում է կրթությունը

Չնայած այն ահնագամանքին, որ արաբական երկրները ունեն հսկայական նավթային պաշարներ, և դրանց հաշվին կարողանում են ապահովել երկրի և քաղաքացիների բարեկեցությունը, այնուամենայնիվ չեն մոռանում մեծ ուշադրություն դարձնել նաև գիտությանը: Zham.am լրատվական կայքի հրապարակած հոդվածից պարզ է դառնում, որ  նավթային գերտերություններից մեկը՝ Քուվեյթը, ի թիվս մի շարք այլ օգտակար գործոներից, մեծ ուշադրություն է դարձնում նաև կրթական համակարգին:
Քուվեյթի 80 տոկոսը աշխատում է հանրային ծառայության ոլորտում, մնացածը առեւտրային ընկերություններում, որտեղ հսկայական աշխատավարձեր են վճարում:
Քուվեյթում գործող օտարերկրյա ընկերությունները օրենքի համաձայն, պարտավոր են բարձր աշխատավարձ վճարել իրենց աշխատակիցներին:
Քուվեյթում տեղացի բանվորի աշխատավարձը գործարանում կարող է հասնել 10 000 ԱՄՆ դոլարի, սակայն, օրինակ, նրա փոխարեն աշխատող հնդիկը կարող է օր ու գիշեր աշխատել,բայց չնչին գումար վաստակել:
Բացի այդ, քուվեյթցիները պետական հսկայական աջակցություն են ստանում:
News.vitube.ge-ն ներկայացրել է մի քանի կետեր, որն ապահովում է Քուվեյթի բնակչի ապահով կենսակերպը.

воскресенье, 21 февраля 2016 г.

Ինչ իրավիճակում է ՀՀ գիտելիքահենք տնտեսությունը:

Գիտելիքի տնտեսության գնահատման <<Գիտելիքը զարգացման համար>> ծրագրի շրջանակներում, վեբ հիմքով, Համաշխարհային բանկի իսնտիտուտի մասնագետների մշակած KAM /knowledge assestment methodlogy - գիտելիքի գնահատման մեթոդաբանություն/ մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս նախնական գնահատման ենթարկել երկրի գիտելիքի տնտեսությունը: Մեթոդաբանությունում ներառված ցուցանիշների հաշվարկը հնարավորություն է տալիս գնահատել տարբեր երկրների գիտելիքի տնտեսության ցուցանիշները և դրանք համեմատել այլ երկրների ցուցանիշների հետ: Մեթոդաբանության հիմնական ցուցանիշները կամ հիմնասյուներն են հանդիսանում.

среда, 20 января 2016 г.

Նավթային դարաշրջանի հերթական ավարտը (ինֆոգրաֆիկա)

2014 թվականից մինչ այսօր անկում ապրող նավթի գները պատուհաս են դարձել նավթ արտադրող, ինչպես նաև նավթի ներկրումից կախված պետությունների համար։ Այլ կերպ ասած՝ ամբողջ աշխարհը ավելի ու ավելի է մխրճվում ճգնաժամի մեջ։ Թվում է, թե էժան հումքը պետք է դրական դեր խաղա յուրաքանչյուրի առօրյայում՝ մարդկանց, ովքեր սպառում են բենզին, էլեկտրականություն, գնում են ապրանքներ, որոնց արտադրությունը իրենց հերթին կախված է ածխաջրածիններից։

Սակայն ամեն բան այդքան պարզ չէ. նավթի վաճառքը ապահովում է նավթ արտադրող ու նավթի տարանցիկ պետությունների բյուջեների եկամուտների զգալի մասը։ Նավթային ասեղից կախվածության մեջ ընկնելը չափազանց հեշտ է այն իրավիճակում, երբ ավանդական նավթի արտադրության ինքնարժեքը կազմել է 15-ից 30 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց, իսկ վաճառքի գինը հասել էր մոտ 120 դոլարի։ Գերշահույթներ ստացող պետությունները ցուցադրել են զգալի աճ տարիներ շարունակ, սակայն զրկվելով այժմ հսկայական եկամուտներից ի վիճակի չեն լրացնելու առաջացած բացը։ Անկումը ցավոտ է ու ազդում է ոչ միայն նավթ արտադրողների վրա, այլ բոլորի, ովքեր այսպես թե այնպես կապված են անկում գրանցող պետության հետ։

Գնի անկումը գրանցվում է մի քանի հիմնական պատճառներով։

понедельник, 5 октября 2015 г.

Գիտություն և տնտեսություն

Այսօր բուռն  կերպով  քննարկվում  է  գիտելիքահենք  տնտեսության   զարգացման  և  նրա առանձնահատկությունների  մասին:  Ոմանց  մոտ  գիտելիքահենք տնտեսությունը  մեծ հնարավորությունների  փուլ  է,  ոմանց  մոտ  անհեռանկարային  տնտեսությունԻնչևէ,  չենք փորձի  ոչ  մեկի  կարծիքը  պարտադրել  մյուսին,  այլ  կփորձենք  որոշակի  տվյալներ  և   փաստեր արձանագրելովներկայացնել  գիտելիքահենք  տնտեսության  առանձնահատկությունները:
Չհիմնվելով  տարբեր  գիտահետազոտական  փաստերի  և  զեկույցների  վրա  /դրանց կանրադառնանք  այլ  հոդվածների  մեջ/  փորձենք  ուղղակի  պարզ    հաշվարկների  և  տվյալների միջոցով  ներկայացնել  Լոձի  /քաղաք  Լեհաստանումտնտեսական  անցյալը  և  ներկան՝  նշելով գիտակրթական հաստատությունների դերն ու նշանակությունը նրա կյանքում:
Լոձը  գտնվում  է  Լեհաստանի  կենտրոնական  մասումՎարշավայից  մոտ  135կմ  հարավ  արևմուտք,  համարվում  է  Լեհաստանի  երրորդ քաղաքը   բնակչոթյան թվաքանակով:
 Նախկինում,  խորհրդային  և  մինչխորհրդային  տարիներին  Լոձը     բացառապես  հայտնի  էր  իր տեքստիլ  արդյունաբերությամբ:  Քաղաքում   տարբեր  ժաանակաշրջաններում  կառուցվել  ենբազմաթիվ      արդյունաբերական  կենտրոններորոնցից  շատերը  մինչև  այսօր  էլ  կանգուն  են: Արդյունաբերական  ժամանակաշրջանում  Լոձը  զարգանում  էր  ամբողջ    թափով,  սակայն դեպքերի  բերումով  տեքստիլ  արդյունաբերությունը  Լոձում  այլևս  շահավետ  չէր: Իրար հաջորդելով  սկսվեցին  փակվել     արդյունաբերական  կենտրոններըհարյուրավոր արդյունաբերական կենտրոններից  աշխատում  էին  միայն  մի  քանիսըայն  էլ  սակաթիվ  աշխատուժով:
Բնականաբար,  այս  պարագայում  դժվար  չէ  պատկերացնել,  թէ  ինչ   կատարվեց  քաղաքում՝ աղքատությունբնակչության  արտագաղթՍակայն  այս   ամենը  չհանգեցրեց  քաղաքի  անկմանըինչպես  դա  լինում  է  շատ  ու  շատ  քաղաքներում:  Հասկանալով  որ  այլևս արդյունաբերական  ուղիով  քաղաքը   հնարավոր  չէ  զարգացնելիշխանությունները  ձեռնամուխ եղան նոր   ուղինների  փնտրմանըԱյդ  նոր  ուղիններից  մեկն  էլ  հանդիսացավ    գիտակրթական  հաստատությունների  հիմնումը  և  զարգացումը:
Այսօր  Լոձի  Համալսարանը,  հատկապես  տնտեսագիտական  ֆակուլտետըհամարվում  է  Լեհաստանի  առաջավոր  համալսարններից  մեկըԱյստեղ     սովորելու  են  գալիս  հազարավոր  ուսանողներ  թե՛  Լեհաստանիցթե՛  արտասահմանից:
Այսպես,  արտասահմանյան  մի  շարք  ծրագրերով,  այդ  թվում  նաև  ERASMUS MUNDUS, ERASMUS+, Studium Europy Wschodnie  և  այլնսովորելու են գալիս հազարավոր ուսանողներ:
Ուսանողների  համար  ստեղծված  են լավագույն պայմաններ և ապրելու և   սովորելու համար: Միայն  քաղաքի  կենտրոնից  5կմ  հեռավորության  վրա  առանձնացված     տարածքում  գործում  է  14  ուսանողական  հանրակացարան,  որոնք աշխատում են խիստ ծանրաբեռնված:
Յուրաքանչյուր հանրակացարանում  միջինում  կարող  է  մնալ  1000-1200  ուսանողայսինքն միայն  ուսանողական  այդ  փոքրիկ  ավանում  մնում  է   մոտ  15000  ուսանողՈւսանողներորոնց  մեծ  մասը տարբեր ծրագրերի շրջանակներում են գտնվում Լեհաստանում:
Ծրագրի  շրջանակներում  ստանում  են  կրթաթոշակներ  300-1800  Եվրո,  միջինը  ընդունենք  900 եվրո  /հաշվի առնելով որ բարձ կրթաթոշակ ստացողների տեսակարար կշիռը փոքր է/:
15000  հազար  ուսանողներից  ամենաքիչը  4000  ուսանող  ստանոմ  է    վերոնշյալ  կրթաթոշակները,  իսկ  դա  նշանակում  էոր  միջինումքաղաքի    բյուջե  է  մտնումկամ  քաղաքի  դրամային  շրջանառության  մեջ  է  մտնում   ամսեկան  3,6մլն  Եվրո,  ինչը  զգալի ներդրում  կարող է համարվել քաղաքի   համար:
Սա  միայն  այն  փոքր  մասն  է,  որ  ցանկանում  ենք  ներակայցնել  ձեր    ուշադրությանը,  այն  էլ հպանցիկ  կերպովառանց  որևէ  էական     հետազոտությունների  և  մասնագիտական  վերլուծությունների:
Տվյալների  առավել  անրամասն  վերլուծությանգիտության  ազդեցության,  զարգացման հեռանկարների  և  այլնի  մասին  մանրամասն  կներկայացնենք    հետագա  հոդվածներում,  որոնք նվիրված  կլինեն  Լոձ քաղաքինորպես   գիտելիքահենք տնտեսություն:


Որպես  վերջաբան  նշենք,  որ   Լոձի  համալսարանն  ունի  45000-ից  ավելի  ուսանող: Հետևությունները  թողնում  ենք  ձեզ:

Սարատիկյան Նարեկ