вторник, 14 марта 2017 г.

Ծառուկյան դաշինք 2017թ. Ազգային ժողովի նախընտրական ծրագիր

Ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտ

  •   2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:
  •  Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։  
  • Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:
  •  Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
  • 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի: Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
  • Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
  • Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը: Վերացնել  շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:
  • Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն: Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:
  •  Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝  «դատական վճիռներով», հարկային  և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։
  •  Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:
  • Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:
  • Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական  դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:
  •  Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2017թ. Ազգային ժողովի նախընտրական ծրագիր

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Պատմականորեն հայ մարդը եղել է աշխատող և իր քրտինքով հավելյալ արժեք ստեղծող: Բարեխիղճ ձեռներեցին, գործարարին, աշխատող և աշխատանք ստեղծող մարդուն պետք է աջակցել, օգնել: Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ: Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, և մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք: Հետևաբար, մենք շարունակական և բոլորի համար շոշափելի բարեփոխումներ ենք իրականացնելու տնտեսության մեջ, հարկային և մաքսային ոլորտներում, ինչը ներառելու է փոփոխություններ օրենսդրական և կադրային քաղաքականության մեջ:
Այսօր Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ: Պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին:
Տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու՝

четверг, 9 марта 2017 г.

10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին

Մեր ուղեղը զարմանալի օրգան է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, երազանքի և անգամ անիրագործելի թվացող նպատակի: Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում մեր ուղեղի աշխատանքի հետ կապված 10 զարմանալի փաստեր, որոնք ձեզ կօգնեն օգտագարծել ձեր ողջ պոտենցիալը:

1. Ուղեղի համար իրականությունն ու երևակայությունը նույն բանն են

Ուղեղն արձագանքում է ցանկացած մտքի՝ չհասկանալով որն է իրական, որը՝ երևակայական: Այդ իսկ պատճառով ‹‹վարդագույն ակնոցներ›› դնելը շատ տարածված է մարդկանց շրջանում:

суббота, 4 марта 2017 г.

«Խելացի քաղաքի» հայեցակարգը կմշակվի մինչև 2017-ի նոյեմբեր

 «Խելացի քաղաքի ստեղծման մասին» հայեցակարգը նախատեսվում է մշակել մինչև 2017 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:





пятница, 24 февраля 2017 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Սոս Խաչիկյան, տ. գ. թ., դոցենտ


Տարածքային տնտեսությունների զարգացման դերն ու նշանակությունը հասարակական կյանքում և հանրային կառավարման համակարգում աստիճանաբար դառնում է ավելի մեծ: Դա պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ զարգացած տնտեսա- կան կենտրոնների և թույլ զարգացած տարածքների միջև փոխհարաբերություններն այժմյան գլոբալ տնտեսության պայմաններում պահանջում են առավել համակարգված գործողություններ, որի համար տարածքային տնտեսությունները պետք է ապահովեն համապատասխան չափանիշներ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պետության հանրային կառավարման համակարգում տնտեսության տարածքային զարգացումը դնել ավելի բարձր մակարդակի վրա: Մյուս կողմից, ակնհայտ է, որ նույնիսկ գլոբալ տնտեսության պայմաններում որոշակի տարածքում գտնվող տնտեսական սուբյեկտները փոխհարաբերություններ են ձևավորում հիմնականում միմյանց միջև: Այդ հարաբերությունների հիմքում գտնվում են ոչ միայն տնտեսական կամ աշխարհագրական, այլև մարդկային և սոցիալական գործոններ: Այսինքն` տնտեսա- կան հարաբերությունների հիմքում տնտեսական գործոններից բացի կարևոր նշանակություն ունեն մարդկանցով պայմանավորված փոխհարաբերություններ` հիմնված որոշակի արժեհամակարգերի վրա: Իսկ տարբեր տարածքներում քանի որ գործում են տարբեր արժեհամակարգեր, ապա որոշակի տարածքի զարգաց- ման համար կարևոր նշանակություն է ստանում սոցիալական կապիտալի դերը: 

среда, 22 февраля 2017 г.

Վախճանվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը

Վախճանվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրըՓետրվարի 21-ին Փալո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ) 95 տարեկան հասակում վախճանվել Է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Քենեթ Ջոզեֆ Էռոուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով գիտնականի որդուն: