вторник, 14 марта 2017 г.

Ծառուկյան դաշինք 2017թ. Ազգային ժողովի նախընտրական ծրագիր

Ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտ

  •   2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:
  •  Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։  
  • Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:
  •  Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
  • 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի: Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
  • Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
  • Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը: Վերացնել  շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:
  • Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն: Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:
  •  Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝  «դատական վճիռներով», հարկային  և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։
  •  Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:
  • Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:
  • Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական  դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:
  •  Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը:



Կրթության և գիտության ոլորտ
  •  Պետական բուհական համակարգում հիմնովին փոփոխել ընդունելության քննությունների կարգն ու չափանիշները: Վերացնել ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը:
  • Հանրակրթական դպրոցներում վերանայել ռազմական նախնական պատրաստվածության ծրագիրը: Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան:
  •   Լուծարել ԲՈՒՀ-երի ձևական բնույթ կրող կառավարման խորհուրդները:
  • Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:
  • Հիմնովին վերափոխել Գիտությունների Ազգային Ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները:
  • Գիտություն-արտադրություն, գիտություն- ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը:

Այլ ոլորտներ
  • Վերանայել 2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասը` դադարեցնելով անարդյունավետ բոլոր ծրագրերի հետագա ֆինանսավորումը:
  •  Պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը տալ տեղական արտադրողներին:
  • Բացառել օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին:
  • Վերացնել արագաչափերը և կարմիր գծերը:
  •  Պետական կառավարման համակարգում վերացնել արտաբյուջետային ֆոնդերը:
  • Մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կիրառել համաներում:
  • Արմատապես վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների)  նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը:
  • Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ և նախագահությունն օրենքով վերապահել ընդդիմությանը:
  • Ապահովել անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգ, որը կերաշխավորի մարդու արժանապատվությունը: Դատական վճիռները կայացնել ժամանակին և օբյեկտիվ՝ բացառելով անհարկի ձգձգումները:
  •    Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և  դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։  
  • Հանրապետությունից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին, վերադառնալու դեպքում, անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար։ Անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև մատչելի վարկեր։     
  •   Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ  սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն  ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:
  •  Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ  մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:
Ամբողջությամբ՝  http://tsarukyan.am/1661.html

Комментариев нет:

Отправить комментарий