вторник, 21 июня 2016 г.

Yandex Taxi, որպես նոր առաջարկ, հնարավորություն թե սպառնալիք

Վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվ քննարկվում նոր տաքսի ծառայության մուտքը հայկական շուկա: Կարծիքները բամազան են ու հակասող՝ ամենադրական կարծիքներից դեպի ամենավատատեսական կարծիքներ:
Նախ հարկ է նշել, որ ցանկացած նորույթ շուկայի կողմից ընդունվում է դժվարությամբ, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ սպառողների կողմից ճանաչելի դառնալու համար: Սակայն Yandex-ի առաջարկը նորույթ դիտարկելը այդքան էլ նորույթ համարել ճիշտ չի լինի, քանի որ մեր շուկայում արդենիսկ կան նմանօրինակ խաղացողնե: Հենց հայկական ֆիրմանների կողմից մատուցված ծառայությունների հետագա գործունեություն էլ դարձավ վիճահարույց հարց:

Ինչ է տեղի ունենում: 

понедельник, 20 июня 2016 г.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Շարունակելով գիտելիքահենք տնտեսությանը նվիրված հոդվածաշարը, ստորև ներկայացված է ՀՀ կրթական համակարգի զարգացման միտումները: Կրթական համակարգը այն հիմնական շարժիչ ուժերից է, որոնք պետք է ապահովեն գիտելիքահենք տնտեսության զարգացումը ՀՀ-ում:

Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն եւ ավանդույթներ: Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատեւման պատվարը եւ առաջընթացի գրավականը:

среда, 1 июня 2016 г.

Գիտելիքահենք տնտեսությունը որպես զարգացման այլընտրանք:

ՀՀ վերջի տնտեսական, քաղաքական և ռազմական իրավիճակները ստիպեցին տարբեր մակարդակներում քննարկել և բացահայտել ՀՀ տնտեսական ներուժը և ընդհանրապես ՀՀ զարգացման հեռանկարները և նրա առջև ծառացած խնդիրները:
Ցավոք քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին ավելի շատ բացթողումներ և թերացումներ քան դրական կողմեր: Ինչևիցէ, պետք է անցյալից քաղել դասեր և ավելի հստակ և խելամտորեն շարժվել առաջ: