воскресенье, 30 августа 2015 г.

Հայկական արտադրանքի մրցունակությունը

Թերևս անժխտելի է այն փաստը, որ հայկան արտադրանքը իր որակական հատկանիշներով չի զիջում շատ ու շատ արտադրանքների: Իսկ հայկական սննդամթերքի և խմիչքների մասին խոսելն ավելորդ է:
Չնայած այս և մի շարք այլ առավելությունների, այսօր աշխարհի շատ երկրներում դժվար է գտնել ապրանքներ որոնք պիտակավորված լինեն "mad in Armenia" հայտնի բառերով:
Ինչն է պատճառը, որ հայկական բարձրորակ ապրանքները մրցունակ չեն արտասահմանում:
Պետք է հիշել, որ միայն բարձր որակը բավարար չէ մրցունակություն ապահովվելու համար:

воскресенье, 23 августа 2015 г.

Նավթային տնտեսություն և Հայաստանը

Ընդամենը մի քանի օր առաջ, օգոստոսի 21-ին նավթի համաշխարհային շուկան ստացավ նոր հուժկու հարված, որի արդյունքները դեռ զգացնել կտան: Նշված ժամանակահատվածում New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում նավթի գինը կազմել է 40.45 դոլլար՝ նվազելով 2.68%-ով:
Առաջին հայացքից, շուկայի նման զարգացումները, պետք է որ Հայաստանի տնտեսության վրա որևէ բացասական ազդեցություն չթողնեն, հաշվի առնելով որ Հայաստանը հանդիսանում է ներկրող երկիր, իսկ գների նվազումը միայն օգուտ է Հայաստանի համար:

суббота, 22 августа 2015 г.

Տնտեսական ազտություն թե կախվածություն

Օգոստոսի 21-ին ՌԴ-ում առգրավել և ոչնչացվել է մոտ 200 կգ ձուկ, որը ներմուծվել էր Հայաստանից: Պաշտոնական հաղորդագրության մեջ, վերոնշյալ քայլը բացատրվում է նրանով, որ կազմակերպությունը չի ունեցել համապատասխան թղթեր, և ներառված չի եղել Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցուցակում:
Այս ամենը կարելի է տրամաբանական համարել, եթե դա տեղի ունենար այլ երկրում կամ գոնե չլիներ մաքսային միություն բառեզրը:

воскресенье, 9 августа 2015 г.

5 մարզ 11-ի փոխարեն. Հայաստանի վերակառուցման «ճապոնական մոդելը»

1999թ.-ին, երբ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) փորձագետները Հայաստանի կառավարությանն էին հանձնում«Հայաստանի  մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը», նրանք հավանաբար չէին էլ կարողպատկերացնել, որ 14 տարի անց«Երևան» և «Հայաստան առանց Երևանի» անդունդը առավել քան երբևէ կխորանա, իսկ նրանցառաջարկությունները կունենան երբեմնի արդիականությունը։