вторник, 10 июля 2018 г.

Ինովացիան դառնում է առաջատար

Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:  

Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81.6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81.2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ուրբաթ ընկերության բաժնետոմսերը 2.4 տոկոսով գնաճ են գրանցել:

воскресенье, 29 октября 2017 г.

Սիլիկոնյան հովիտ

Картинки по запросу silicon valleyՍիլիկոնային հովիտ, տարածք, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո ծովախորշի հարավային մասում՝ Կալիֆորնիանահանգում և հայտնի է նաև հյուսիսային Կալիֆորնիա անվամբ։ Այստեղ են գտնվում աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները, ինչպես նաև հազարավոր նորաստեղծ ընկերություններ։
Տարածքը զբաղեցնում է ամբողջ Սանտա Կլարա հովիտը, Սան Ֆրանցիսկո թերակղզու հարավային մասը և արևելյան ծովախորշի հարավային մասը՝ կազմելով Սանտա ԿլարաՍան Մաթեո և Ալամեդա կոմսությունների մեծ մասը։ Սիլիկոնային հովտի մայրաքաղաքը համարվում է Սան Խոսե քաղաքը։

четверг, 19 октября 2017 г.

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել. նախարար

2016-17 թվականներին Հայաստանում 144 ՏՏ սթարթափ է հայտնվել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սա տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետության աջակցության մասին» օրենքի շնորհիվ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Փոքր եւ միջին սթարթափերը բոլոր հարկերից (բացի աշխատակիցների եկամտահարկից) ազատվել են 3 տարով, իսկ օրենքը գործում էր մինչեւ 2020 թվականը: Այնուհետեւ՝ 2017-ի սկզբին, արտոնությունները երկարացվեցին մինչեւ 5 տարի, իսկ դրանց վերջնաժամկետը չեղյալ համարեցին:

Անշարժ գույքի շուկայում գների անկումը նախաճգնաժամային ազդակ է. Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է  որպես նախաճգնաժամային ազդակ: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը հաստատեց՝ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել  և դեռ ավելին՝ գերազանցել է 10 տարվա նվազագույն մակարդակը:  

«Անշարժ գույքի շուկան, ընդհանրապես, դիտարկվում է որպես ինդիկատոր, որը բնակչության և՛ սպառողական վիճակի, և՛ գնողունակության, և՛ ընդհանրապես ավելի լավ կամ վատ ապրելու ցուցիչներից մեկն է: Այդ տեսանկյունից` սա դիտարկվում է որպես նախաճգնաժամային ցուցանիշ, այսինքն՝ այս շուկայի ազդակները, որպես այդպիսին, նախաճգնաժամային ազդակներ են»,-ասաց նա:

вторник, 17 октября 2017 г.

Ինչպես են պատրաստում փողը

Ինչպես է արտադրվում փողը:

Վարքագծային տնտեսագիտություն. Ինչի՞ համար Նոբելյան մրցանակի արժանացավ Ռիչարդ Թալերը

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ 2017 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում դարձավ ամերիկացի Ռիչարդ Թալերը (Richard H. Thaler)`«վարքագծային տնտեսագիտության (behavioural economics) ուսումնասիրման գործում ունեցած ներդրման» համար:
Իսկ ի՞նչ է ուսումնասիրում վարքագծային տնտեսագիտությունը, և ո՞րն է Թալերի ներդրումը այս գործում:
Տնտեսագիտությունը` որպես գիտություն, աշխատում է մոդելների հետ, որոնք այս կամ այն հասկացության (կազմակերպություն, տնային տնտեսություն, մարդիկ և այլն) պարզեցված սխեմաներն են: Ամենահայտնի պարզեցումներից մեկն էլ այն է, որ մարդիկ կայացնում ենտնտեսական որոշումներ՝ առաջնորդվելով ռացիոնալ կանոններով և նպատակներով : Սակայն իրականում մարդը ոչ միշտ է  ռացիոնալ վարվում: Ռացիոնալությունից այդ շեղումներն էլ հենց ուսումնասիրում է վարքագծային տնտեսագիտությունը: