суббота, 2 апреля 2016 г.

Time ընկերությունն ուսումնասիրում է Yahoo!-ի համացանցային բիզնեսը գնելու տարբերակները. Reuters


Time մեդիակորպորացիայի ղեկավարությունն ուսումնասիրում է Yahoo!-ի համացանցային բիզնեսը գնելու տարբերակներ` մասնավոր ներդրումային հիմնադրամի հետ գործընկերությամբ, հայտնում է Reuters գործակալությունը՝ աղբյուրների հղումով։ 




Աղբյուրը հիմնադրամների ցանկում, որոնք դիտարկել են ընկերությունում բաժնեմաս ունենալու հայտերը, նշում է` Blackstone Group-ին, KKR & Co LP-ին, TPG Capital LP-ին, Apax Partners LLP-ին, Warburg Pincus LLC-ին, Bain Capital LLC-ին և Hellman & Friedman LLC-ին։

Նշվում է, որ ընկերության ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել` նախապես մասնակիցներից վերցնելով գրավոր պարտավորվածություն միմյանց հետ չքննարկել վաճառքը։

Комментариев нет:

Отправить комментарий