Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:
Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81.6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81.2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ուրբաթ ընկերության բաժնետոմսերը 2.4 տոկոսով գնաճ են գրանցել: