Գիտելիքահենք տնտեսության մասշտաբներն ու նվաճումներն ակնառու
են ԱՄՆ-ում: 1980-ականների սկզբում ողջ արդյունաբերական Ամերիկայում գործարաններ փակվեցին:
Աշխատանքից զանգվածային ազատումների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ <<ծխնելույզի>>
արդյունաբերության ճյուղերից դուրս մղվեցին: 1990թ. կեսերին այս տեղահանումները հաղթահարվեցին,
կորուստները վերացվեցին: ԱՄՆ-ում գործազրկությունը 5%-ից ցածր էր, հատկապես՝ բարձր
տեխնոլոգիայի ոլորտում: Տեղեկատվությունն ու ծառայությունները կազմում էին նոր աշխատատեղերի
կեսը: Տնտեսության՝ փոփոխությանը հարմարվելու Յոզ. Շումփեթերի <<ստեղծարար կործանում>> հասկացության բառացի կիրառմամբ
Միացյալ Նահանգները կորցրեցին